Կարծիք

27.12.2020 11:35


Հը՞ նիկոլ, ցավում է չէ՞, որ ստերդ բացահայտվում են

Հը՞ նիկոլ, ցավում է չէ՞, որ ստերդ բացահայտվում են
Այսօր Միքայել Մինասյանի ռեքվիեմը նայելիս կրկին վերապրեցի վերջին 2.5 տարվա մղձավանջը։ Անասելի ցավ է լսել այն, ինչի վրա կասկածում էիր և կրկնակի ցավալի է տեսնել ապացույցները։
Փաստորեն պատերազմից 26 օր առաջ, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նամակով դիմել էր Հայաստանում սորոսի ներկայացուցիչ, համատեղության կարգով ԱԽՔ-ի քարտուղար` արմեն գրիգորյանին և մանրամասն տեղեկություններ տրամադրել, թե՜ սպասվող պատերազմի, թե՜ Հայաստանի տանուլ տված դիվանագիտության և թե՜ բոլոր այլ խնդիրների մասին։ Նամակով նա ակնարկում էր ՀՀ-ի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու անհրաճեշտության մասին։ Այսօր արդեն փաստ է, որ Հայաստանը այդպես էլ չդիմեց...
Կասկած չունեմ, որ Հայաստանով մտահոգված բոլոր մարդիկ վերջին երկու տարին երազում էին միայն մեկ բանի մասին` Աստված էին կանչում, որ նիկոլը դավաճան դուրս չգա։
Չնայած դրան, որ բոլոր քայլերը խոսում էին հակառակի մասին, մենք բոլորս ուզում էինք սխալված լինեինք։ Կասկած չունեմ, որ նույնի մասին երազում էր նաև ինքը` Միքայել Մինասյանը։
Բայց ավաղ, Մինասյանը ոչնչացրեց մեր և իր երազանքը... Ոչնչացրեց` ճիշտը փաստերով ներկայացնելով։ Ոչնչացրեց՝ հանուն նոր երազանքի ձևավորման։ Այն է` հին և բարի Ազատ և Անկախ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կայացումը...
Հը՞ նիկոլ, ցավում է չէ՞, որ ստերդ բացահայտվում են։
Զավեշտը այն է, որ դու քեզ ոչ թե վատ ես զգում արածիդ համար, այլ ճշմարտության ջրի երես դուրս գալու համար...
Պատասխան ես տալու...
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը