Կարծիք

29.12.2020 17:28


Նիկոլը չի գիտակցում, որ քաղաքական ու քաղաքացիական բողոքի ձայնը բիրտ ուժով լռեցնելը ծնում է ոչ պակաս բիրտ հակազդեցություն

Նիկոլը չի գիտակցում, որ քաղաքական ու քաղաքացիական բողոքի ձայնը բիրտ ուժով լռեցնելը ծնում է ոչ պակաս բիրտ հակազդեցություն
Սրանք իրոք չեն հասկանում, որ դատական համակարգն՝ իր անկախությամբ ու օրենքով առաջնորդվելով, բոլորիս, այդ թվում Նիկոլին փրկում է քաոսից։
Նիկոլը պատմությունից ու քաղաքագիտությունից (ինչպես նաև ցանկացած գիտություններից) հեռու լինելով՝ չի էլ գիտակցում, թե սանձարձակ քաղաքական ռեպրեսիաները ինչ հետևանք կարող են ունենալ։ Չի գիտակցում, որ քաղաքական ու քաղաքացիական բողոքի ձայնը բիրտ ուժով լռեցնելը ծնում է ոչ պակաս բիրտ հակազդեցություն։ Իսկ պատերազմից խայտառակ ձևով դուրս եկած, հազարավոր կորուստներ տված, դեռ սպասվող տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիական աղետի առաջ կանգնած հասարակության համար, որն ունի աշխարհի ամենաապիկար ու անբան կառավարությունը, այդ ռեպրեսիաները հղի են ընդհուպ զինված հակամարտությամբ, վրեժի ու ինքնադատաստանի դրսևորումներով...
Այնպես որ, ապիկարներ, դեռ շնորհակալ եք լինելու արժանապատվությունը պահպանող դատավորներին։
Հ.Գ. Երբեմն գիրք կարդացեք, կամ խնդրեք հասկացողները կարդան փորձեն ձեզ բացատրել։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը