Կարծիք

30.12.2020 08:17


Փաստացի՝ առնվազն 9 զինվոր դեռևս գտնվում է շրջափակման մեջ, իսկ ի՞նչ է անում մեր երկիրը վաճառած վիժվածքը՝ իր դավաճանական թիմի հետ

Փաստացի՝ առնվազն 9 զինվոր դեռևս գտնվում է շրջափակման մեջ, իսկ ի՞նչ է անում մեր երկիրը վաճառած վիժվածքը՝ իր դավաճանական թիմի հետ

Ընկերնե՛ր ուշադիր կարդացեք այս հոդվածը՝ https://hetq.am/hy/article/125851 օրեր առաջ ռուսական խաղաղապահ ուժերի աջակցությամբ այս 6 տղաները դուրս են եկել 70-օրյա շրջափակումից: Տղաներից Արսենը հարցազրույցում նշում է. «Մենք սկզբից 21 հոգով էինք, հետո խմբերի բաժանվեցինք: Լրագրողի հարցին այսինքն՝ հնարավո՞ր ա, որ առաջիկայում էլի տղաներ հայտնվեն պատասխանում է, հնարավոր ա» և հատկապես չի նշում թե որ գյուղերում են եղել որպեսզի մնացած տղաներին չվնասի:

Վստահ եմ, սրա մասին ավելի մանրամասն ասել են մեր պատկան մարմիններին և մնացած տղաներից տեղյակ է նաև Հայրենիքը վաճառած դավաճան վիժվածքը՝ ով այս պահին զբաղեցնում է վարչապետի պաշտոնը: Երեկ Հադրութում տեղի ունեցածը և այսօր թշնամու կողմից հրապարկված կադրերում երևում են մեր 6 զինվորների մարմինները՝ ովքեր չեն հանձնվել և հերոսաբար կռվել են, որոնք կարող են լինել Արսենի ասած 21-ից ևս 6-ը: Փաստացի՝ առնվազն 9 զինվոր գտնվում են դեռևս շրջափակման մեջ, իսկ ինչ է անում մեր երկիրը վաճառած վիժվածքը՝ իր դավաճանական թիմի հետ. փորձում է բանակցել խորհրդարանական ընդդիմության հետ՝ նոր ընտրություններ անցկացնելու և իշխանություն պահելու համար, փոխանակ փորձի շրջափակումից դուրս բերել մեր զինվորներին: Վիժվածքնե՛ր, դուք գերեզման չեք ունենալու, ձեր սերունդների վրա դարերով ազգային անեծք է ծանրանալու՝ էլ ուր մնաց թե իշխանության պահեք:

Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը