Կարծիք

30.12.2020 09:39


Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրը չարիք է իրական հայ մարդու համար

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրը չարիք է իրական հայ մարդու համար

Պատասխանելով ֆեյսբուքյան գրառումներիս վերաբերյալ մի շարք ընկերներիս՝ զարմանք արտահայտող հարցադրումներին՝ պնդում եմ, որ պետական ծառայության մեջ երկարամյա ներգրավվածությամբ պայմանավորված, երբևէ քաղաքականացված չեմ եղել, նույնիսկ այդպիսի գործընթացներում երբեմն իմ պասիվ քաղաքական իրավունքներից չեմ օգտվել։ Սակայն վերջին ամիսների իրադարձությունները չեմ կարող քաղաքական համարել, ուստի հաճախ իմ էությանը հակասող ֆեյսբուքյան ակտիվությունս ընդամենը մեկ նպատակ ունի՝ հարազատներիս, մտերիմներիս, ընկերներիս և բոլոր նրանց, ովքեր ինձ լավ ճանաչելու ուժով գիտեն մարդկային կյանքի, արժեքների վերաբերյալ մոտեցումներս, վերաբերմունքս պետության ու հայրենիքի նկատմամբ, իմ հրապարակային կեցվածքով ցույց տալ հայրենիքը կործանումից գոնե վերջին պահին զերծ պահելու և թևածող արհեստածին մոլորությունից ապահովագրված մնալու ճիշտ ուղին։

Անկախ յուրաքանչյուրիդ ունեցած դիրքորոշումից՝ նիկոլիզմը կամ նիկոլապաշտությունը հայրենիքի կորուստ տանող ամենակարճ ճանապարհն է: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրը չարիք է իրական հայ մարդու համար, քանի դեռ նա է ղեկավարում մեր երկիրը, ամեն օր ունենալու ենք տարածքային, ֆիզիկական և արժանապատվության կորուստներ։

Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը