Կարծիք

30.12.2020 13:19


Դիզայներական լուծումներով, իրական ու ֆեյք օգտատերերով, մարդիկ տեղեկատվական պատերազմի հիմնական կանոնները թողած, տեղեկատվական հոսքերի կառավարման գործընթացն անտեսած` ներքաղաքական թեզ էին բրթում

Դիզայներական լուծումներով, իրական ու ֆեյք օգտատերերով, մարդիկ տեղեկատվական պատերազմի հիմնական կանոնները թողած, տեղեկատվական հոսքերի կառավարման գործընթացն անտեսած` ներքաղաքական թեզ էին բրթում
Պատերազմի սկզբնական շրջանն էր, մեդիամոնիթորինգային հետազոտությունները վկայում էին, որ Իմ քայլը ողջ թիմով լծված է «Տեսեք Նիկոլը` ինչ լավ գերագույն հրամանատար է» թեզին։
Դիզայներական լուծումներով, իրական ու ֆեյք օգտատերերով, մարդիկ տեղեկատվական պատերազմի հիմնական կանոնները թողած, տեղեկատվական հոսքերի կառավարման գործընթացն անտեսած` ներքաղաքական թեզ էին բրթում, որ բանակը տժժցնում է ու դա Նիկոլի շնորքն է. ճիշտ հրամաններ է տալիս։
Դեպուտատներով, կուսակցականներով մի թեզ էին ստացել ու բոլորով տարածում էին։ Ճիշտ է` դա տգիտություն էր այդ պահին, բայց ամեն դեպքում մի 10 օրով պողոսներին ու իրենց ինտելեկտուալի տեղ դրած Պողոս Pro-ներին դուր էր եկել։
Հետո պարզվեց այն, ինչ բոլորդ գիտեք։
Դեռ մի կողմ թողնենք բուն ռազմական հանցագործությունները, որ անձամբ Աննան ու Նիկոլն են արել, դա մեր մասնագիտական տիրույթից դուրս է, հետ գանք մեդիամոնիթորինգի չոր փաստերին։
Երբ բոլորին պարզ դարձավ, որ արծրունիզմը կեղծ շոու է եղել ու ՆՓ-ն էլ Մարշալ Ժուկովը չէ, էլի նույն թիմը, անձամբ ՆՓ-ի գլխավորությամբ փոխեցին տեղեկատվական թեզը` տարածելով, թե Նիկոլն ինչ աներ, ինքը ռազմական հրամաններ չի տվել և այլն։
Հասկանու՞մ եք չէ, առանց ամաչելու նույն մարդիկ 180° փոխեցին բովանդակությունը։
Անձամբ ՆՓ-ն հերքեց ինքն իրեն` ասելով ես ռազմական հրամաններ չեմ տվել, սակայն վիդեոյով մի քանի շաբաթ առաջ ճիշտ հակառակն էր ասել։
Սա փոքրիկ պատառիկ էր ընդամենը. 30-ից ավելի նման հետազոտական քեյս կա միայն պատերազմի օրերից։
Անբարոյակա՞ն է ՆՓ-ի արածը,-իհարկե այո։
Մեր հանրային շուկայի զգալի մասը հաճույքո՞վ է սպառել այդ անբարոյական տեղեկատվական պրոդուկտները, - իհարկե այո։
Տարոն Պարսամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը