Կարծիք

30.12.2020 16:36


Чемпион мира по прыжкам в сторону

Чемпион мира по прыжкам в сторону

Երեկ Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր, թե իր հրաժարականը պահանջողները «կասկածելի հայտարարություններով վտանգի տակ են դնում մեր գերիների կյանքը»: Ինքն ամեն օր էլ այդպիսի հայտարարություններ է անում՝ անտրամաբանական, իրականության հետ կապ չունեցող, մանիպուլյատիվ: Դա օրվա անհրաժեշտությո՞ւն է, թե՞ աշխատաոճ: Պետք է արձանագրել՝ երկուսը միասին: Եթե այսօր նա խնդիրն ունի չպատասխանել, ենթադրենք, «Պադրոն Դավիթի» մեքենայությունների վերաբերյալ հարցադրումներին, կարող է մի հերթապահ հայտարարություն անել գերիների մասին, բայց միաժամանակ իր բարձրացրած խնդրի պատասխանատվությունը դնել նախկինների, գործընկեր պետությունների, նույնիսկ Երկիր մոլորակին մոտեցող երկնաքարի վրա: Ապացո՞ւյց, որքան ուզեք: Օրինակ՝ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Տավուշի մարզում իրեն թոշակի հարցով դիմող քաղաքացիներին բառացիորեն հայտարարում էր. «Դո՛ւք պտի բարձրացնեք ձեր թոշակը»: Ակնարկում էր, որ խանութից պետք է ՀԴՄ կտրոն պահանջեն, թեև չէր ասում, թե դա ինչպես անեն, եթե այդ գնումները գրանցվում են հիմնականում խանութի պարտքացուցակում: Այն ժամանակ էլ ինքը պատասխան չէր տալիս իր հպարտ քաղաքացուն, այլ գլխացավն իր գլխից դնում էր թոշակառույի գլխին: Հադրութում նոր գերիներ ունենք, բայց դա իրեն չի վերաբերվում՝ կարևորը, որ ՊԲ կողմից ոչ մի կրակոց չի եղել: Կամավորներն ինքնուրույն գնացել են զինամթերք ստանալու, պահեստապետը չի տվել, բայց գերագույն գլխավոր հրամանատարը դրա համար պատասխանատու չի, զորքերը համալրում չեն ստացել՝ դրա մասին բացահայտող գեներալն է մեղավոր, գյուղեր ու տարածքներ ենք հանձնում՝ GPS-ն ու ռուս խաղաղապահներն են պատասխանատու: Այս «անմեղությունների» շարքը երկար ու անվերջ կարելի է շարունակել: Բայց դա չէ խնդիրը, այլ այն, որ երկիրը դեռ գտնվում է մի մարդու ձեռքում (ոչ իշխանությունը, նա իշխանություն չունի), ով ամեն բանում մեղադրում է բոլորին, բացի իրենից: Նա իր ուսերին «մեծահոգաբար» վերցնում է «պատասխանատվություն» բառը, իսկ բովանդակությունը գցում ուրիշի վրա:

Մենք ոչ թե երկրի ղեկավար, այլ «մի կողմ ցատկի» աշխարհի չեմպիոն ունենք:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը