Կարծիք

31.12.2020 20:03


Ադրբեջանին հաղթելու համար նախ և առաջ պետք է վերացնել «ադրբեջանական բաստիոնը» Հայաստանում

Ադրբեջանին հաղթելու համար նախ և առաջ պետք է վերացնել «ադրբեջանական բաստիոնը» Հայաստանում
Տարին փակում ենք պայմաններում, երբ իրենք թաքցնում են Արցախից և Հայաստանից թշնամուն հանձնված բնակավայրերի իրական քանակը։
Տարին փակում ենք պայմաններում, երբ իրենք թաքցնում են զոհերի, վիրավորների և անհայտ կորածների իրական թիվը։
Տարին փակում ենք պայմաններում, երբ իրենք թաքցնում են պատերազմի արդյունքում պետությունից թալանածի իրական թվերը՝ ավելի քան 25 ՀԷԿ, որոնք թշնամին ստացավ Արցախում, մի քանի ՀԷԿ Հայաստանում, ավելի, քան մեկ տասնյակ հանքեր Արցախից, մոտ 1000 հեկտար նռան այգիներ Արցախում, 40-45 հազար հեկտար հացազգիների հատիկների դաշտեր Արցախում։ Նման թալան երբեք տեղի չի ունեցել և չի ունենալու։
Տարին փակում ենք պայմաններում, երբ իրենք թաքցնում են, որ պատրաստվում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։
Տարին փակում ենք պայմաններում, երբ իրենք թաքցնում են, որ ադրբեջանցի «փախստականներ են» ուզում տեղակայել Արցախում։
Տարին փակում ենք պայմաններում, երբ իրենք թաքցնում են, թե քանի տասնյակ հազար մարդ է մնացել անտուն, քանիսն էլ իրենց նախկինների գերեզմանները քանդել են ու բերել Հայաստան՝ փրկելով բարբարոսներին կողմից քանդելուց և ավիրվելուց։
Տարին փակում ենք՝ իմանալով, որ արդեն ավելի քան 2700 հոգի մահացել է կորոնավիրուսից։
Այս ամենի պատասխանատուն ու մեղավորը ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան։
Այս տարին մեր ազգին հետապնդելու է դեռ երկար տարիներ։
Նա, ով երկրի ներսում իր ընդդիմադիրներին անվանում էր «շնաբարո դուրսպրծուկներ», դավաճանաբար սպասարկեց «Ադրբեջանի ժողովրդի շահերը» և զոհասեղանին թողեց 5000 հայի կյանք։ Հըն, ո՞վ է հիմա իրական «շնաբարո դուրսպրծուկը»։
Մի բան պարզ է, Ադրբեջանին հաղթելու համար նախ և առաջ պետք է վերացնել «ադրբեջանական բաստիոնը» Հայաստանում։ Առանց դա անելու 2020-ի աղետը դեռ մեղմ կթվա բոլորի համար։
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը