Կարծիք

01.01.2021 09:15


Դավաճանված ենք ու իրավունք չունենք այլ բան անել, քան դավից այս ձերբազատվել

Դավաճանված ենք ու իրավունք չունենք այլ բան անել, քան դավից այս ձերբազատվել
Նշելիք չունենք՝ ինքներս ենք մեզ տոնից զրկել՝ պիղծ ու ծախու դավաճանը դեռ գործում է։
Դավաճանված ենք ու իրավունք չունենք այլ բան անել, քան դավից այս ձերբազատվել։
Ամանորն այս միայն մեկնարկն է գալիք տարում մեր պայքարի, որ մղում ենք ավելի քան երկու տարի։
Հաջորդ տարի այս օրն ու ժամին դավը հաղթած, ոտքի ելած ու բացճակատ՝ կնշեմ ես Նոր Տարին, բայց ոչ այսօր՝ դավաճանված, ծունր իջած, գլուխս կախ, այսօր միայն հոտընկայս լռության րոպե ու պատրաստակամություն Տղերքի վրեժն առնելու, երկիրը հետ բերելու, հանուն ոչինչը մեզնից վանելու, հաղթական գալիք կերտելու։
Որևէ մեկին չեմ հյուրընկալվելու, չեմ հյուրընկալելու, չեմ շնորհավորելու ու շնորհավորանքներ չեմ ընդունելու. խոսքեր չկան, խմում եմ լուռ, Ամանորն եմ սգում, չեմ տեղավորվում էս իրականության մեջ, չեմ կարողանում լռեցնել հոգիս, որ անճարությյունից գոռալ է ուզում, մարմնիցս ազատվել, բանտ է դարձել ուղեղս մտքերիս համար, պատան ...
Մնացեք բարյավ, կհանդիպենք գալիք տարում դավաճանին հեռացնելիս ու պետություն կառուցելիս։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը