Կարծիք

02.01.2021 09:29


Զարդարված տոնածառներ գերեզմաններին․ աշխարհում երբևէ նման աղետ մարդկությունը տեսե՞լ է

Զարդարված տոնածառներ գերեզմաններին․ աշխարհում երբևէ նման աղետ մարդկությունը տեսե՞լ է

Զարդարված տոնածառներ գերեզմաններին... Երեխեքի հազարավոր գերեզմաններ, երեխեք, ովքեր ընդամենը մի քանի տարի առաջ են դադարել հավատալ ձմեռ պապիի գոյությանը: Աշխարհում երբևէ նման աղետ մարդկությունը տեսե՞լ է: Աշխարհում երբևէ գերեզմաններին զարդարված տոնածառեր եղե՞լ են...
Գոյություն չունեն բառեր, որոնք կարտահայտեն մեր զգացածը: Գոյություն չունի պատիժ, որը համազոր կլինի դավաճան տականքների գործած չարագործություններին: Գոյություն չունի հայհոյանք, որը կարելի է ուղղել դավաճանի քարոզիչներին ու աջակիցներին:
Դավաճաններին մահը տոն է թվալու:
Դավաճանների գերեզմաններին տարին 12 ամիս զարդարված տոնածառ է լինելու:
Ես չգիտեի, որ ամենաշատը տառապելու եմ տոն օրերին:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը