Կարծիք

02.01.2021 12:20


Մեզ պատերա՞զմ էր պարտադրված, թե՞ համազգային խելագարություն

Մեզ պատերա՞զմ էր պարտադրված, թե՞ համազգային խելագարություն
Էսօր Եռաբլուրում մի կնոջ հանդիպեցի.
հերթով մոտենում էր տղերքի շիրիմներին, ինչ-որ բան էր ասում ու հետո քայլում դեպի հաջորդ շիրմաքարը:
Սկզբում ինձ թվաց աղոթք է անում, բայց խոսքը կարճ էր, իսկ բերանի շարժումները նույնը...մոտ 20 րոպե հայացքով ուղեկցեցի ու ի վերջո մոտեցա...
-Ինչ-որ մեկին ե՞ք փնտրում(միամտորեն հարցրեցի)
-Տղիս եմ փնտրում բալես
-...............
-71 օրա տեղեկություն չունեմ, կարողա ստեղ մի հուշում գտնեմ, մի իշմար ստանամ, մի բան իմանամ
-..............
Քանի ընտանիքա հիմա ես վիճակում ու մինչև երբա լինելու՞
Մեզ պատերա՞զմ էր պարտադրված, թե՞ համազգային խելագարություն։
Դեռ դիմադրում ենք անդիմադրելիին, բայց ինչքա՞ն, էս չապրալու պես ապրվող օրերի պատասխանատուներին դեռ ինչքա՞ն են հանդուրժելու։
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը