Կարծիք

02.01.2021 12:48


Նիկոլապաշտները և մի նկարի պատմություն

Նիկոլապաշտները և մի նկարի պատմություն
Այս թեմային ընդհանրապես չէի անդրադառնա, եթե չլիներ երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպը... Նիկոլապաշտների, իշխանամետների, ժեխի, փթիրի և հայտնի ՊՈԱԿ-ի` իմ գրառումներին վերաբերող անտրամաբանական քննադատություններին, վայրահաչություններին և վիրավորանքներին բացարձակապես չեմ արձագանքել, բայց այս մեկին անպայման կարձագանքեմ...
Փողոցում մի կին կանգնեցրեց ու սկսեց ինձ բարոյախրատական դասեր տալ...
"Տղա ջան, դու ընչի մեր հարս Աննայի (նկատի ուներ դավաճան Նիկոլի կնոջը) նկարը դրել էիր ֆեյսբուքիդ մեջը ու գրել էիր, որ էդ նկարը թազա է ու իրանք էնքան անսիրտ են, որ մեր գյումրեցի ոստիկանների մեռնելու օրն էին նկարվել... Քեզի ըսեմ, որ էդ նկարը շատ հին է... Շուտվանից է նկարվել, երբ Աշոտը (ազգադավ Նիկոլի որդու մասին է խոսքը) բանակից տուն էր եկել",-պնդում էր տիկինը...
Հավելեմ, որ հոկտեմբերի 7-ին տիկնոջ մատնանշած լուսանկարը և կից արված գրառումս տարածել էին մի քանի ԶԼՄ-ներ, որոնց տակ բազմաթիվ "օգտատերեր" նույնաբովանդակ մեկնաբանություններ էին գրել, ինչն այդ կինն ինձ ասաց փողոցում՝ թե այդ նկարը հին է...
Ինձ մի բան է զարմացնում դավաճանին սատարողների մոտ... Այս զանգվածը չի ջանում սեփական ուժերով ճշտել իրականությունը և, մաշկից դուրս գալով, պաշտպանում է Նիկոլին... Ստացվում է, նիկոլախտով տառապողներն ավելի շատ են Նիկոլին պաշտում, քան նրա ընտանիքի անդամները...
Ինչ վերաբերվում է լուսանկարի "պատմությանը", ապա նշեմ, որ Աննա Հակոբյանը դրանից որևէ գաղտնիք չի անում և ընդամենը նրա անձնական էջն ուսումնասիրելիս կարելի է պարզել, որ լուսանկարը արվել է հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտում, իսկ բեռնվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում հոկտեմբերի 7-ին... Այդ լուսանկարը ես իմ էջում եմ տեղադրել հոկտեմբերի 7-ին ժամը 12.38-ին... Լուսանկարին կից գրառման մեջ նշել եմ, որ այդ օրը գնալու եմ 5 ոստիկանի հոգեհանգստի...(տե՛ս կոլաժը)
Ի դեպ, այն ոստիկանների, որոնց մահվան մասին լուրը Շուշիում ռմբակոծության հետևանքով միայն 2.5 ամիս անց հաստատեց ՀՀ Ոստիկանությունը... Աննայի անսիրտ լինելու փաստի վերաբերյալ էլ մեկնաբանությունները դուք արեք` իմանալով, որ "ժպտավուն" լուսանկարը արվել է ոստիկանների ողբերգական զոհվելուց մեկ օր անց և Աննան հաստատ իմացել է այդ սահմռկեցուցիչ դեպքի մասին... Ի դեպ, լուսանկարը որևէ առնչություն չունի նաև Աշոտիկի բանակից գալու օրվա հետ...
Նիկոլին պաշտողների ողբերգությունը և իրավիճակի աբսուրդը կայանում է նրանում, որ նրանք պատրաստ են իրենց կուռքին պաշտպանելու համար նույնիսկ հերքել հենց դավաճան Նիկոլին ու նրա ընտանիքի անդամներին, որոնց խոսքերը կամ քայլերը կարող են վնասել իրենց կուռքին...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը