Կարծիք

02.01.2021 22:02


Բա որ գյուղամիջով դեպի Շուշի գնացող թուրքի շարասյունը տեսնես

Բա որ գյուղամիջով դեպի Շուշի գնացող թուրքի շարասյունը տեսնես

Երեկ իմ ծննդավայր Կարմիր շուկայում էի: Վերևի հանդամասում, ուր դպրոցահասակ տարինիներին հաճախ էի լինում, հիմա հակամարտ զորքերի շփման գիծ է... Մեր ընկեր «Միչուրինի» հետ (չգիտեմ ինչու, համագյուղացիները Սամվելին այդպես են անվանում) գյուղամիջի ճանապարհին կանգնել և ուշադիր նայում էինք անտառածածկ հորիզոնից մի քիչ ներքև տարածվող բացատում «հիմնավորված» հակառակորդի խրամատներին: Հայացքիս դաջված ծանր ապրումները նկատելով՝ «Միչուրինը» թևանցուկ անելով՝ ականջիս շշնջաց.

- Դու դեռ հեռու խրամատն ես տեսնում, բա որ գյուղամիջով դեպի Շուշի գնացող թուրքի շարասյունը տեսնես...

Այս խոսքերը լսելուց, ինքնամոռաց մտածեցի ծառայությունից ազատվելու զեկուցագիր գրելու մասին, բայց հետո հիշեցի, որ արդեն հինգ ամսից ավելի է, ինչ ես պահեստազորային եմ...

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը