Կարծիք

02.01.2021 22:51


Գիտե՞ք՝ ինչն է պատճառը, որ մեր Սերգոն կալանքի տակ է

Գիտե՞ք՝ ինչն է պատճառը, որ մեր Սերգոն կալանքի տակ է
Ամբողջ խնդիրն այն է, որ սրանք փոքրուց խրոնիկ ատելություն ունեն հայրենասեր, ուժեղ ու կայացած տղերքի հանդեպ։ Ատում են Սերգեյին ու էդ տեսակը, որովհետև իրենք իրենց ամբողջ կյանքում չեն հասկացել, թե ինչ է նշանակում հայրենիք սիրելը, հողը սիրելը։ Իրենք չեն հասկացել, թե ինչ է նշանակում ուժեղ տղա լինելը, որովհետև երբեք չեն կայացել ոչ մի տեղ, չեն կայացել իրենց բակում, չեն կայացել իրենց դպրոցում, չեն կայացել աշխատանքի վայրում, չեն կայացել հատկապես համալսարանում։
Էս տեսակը «կառավարում» է մեր երկիրը, իրենց խրոնիկ ատելությունը, որ ժամանակի ընթացքում նույնականացվում է խրոնիկ վախի հետ, ակնհայտ է նրանց հայացքներում անգամ։
Ու այդ չարաբաստիկ վախն է պատճառը, որ մեր երկիրն այսօր այս օրին է։
Այսօր մենք` մեր ընկերները, ընտանիքները 2021 թվական ենք մտնում առանց մեր ամենաընկերոջ ֆիզիկական ներկայության մեր կողքին, որովհետև հայրենիքը վաճառողները վախենում են, որ բռնակ կոտրողն իրենց գլուխն էլ կկոտրի։ Սերգոն կալանքի տակ է, որովհետև ինքը «մեղք» ա գործել, իրա «մեղքը» հայրենիքը շատ սիրելն է, ճիշտն ասելուց ու անելուց չվախենալն է։
Շատ բան կա հիշելու և պատմելու, որ բոլորդ հասկանաք իմ ընկերոջ հայրենասիրության չափաբաժինը, որ ովքեր չեն ճանաչում անձամբ գոնե մոտավոր պատկերացնեն, թե ինչի է մեր ընկերը կալանքի տակ, բայց կփորձեմ հնարավորինս կարճ ներկայացնել.
2014-2015 թվականներին, կհիշե՞ք հաճախակի սահմանային բախումները հատկապես Տավուշի հատվածում, այդ ժամանակ, ամեն անգամ, երբ կրկին կրակոց էր լսվում Տավուշում, Սերգոն գալիս էր ետևիցս ու միասին միանգամից շարժվում էինք սահմանամերձ գյուղեր` Այգեպար, Պառվաքար, Վերին Կարմիր ու մնացած համայնքները, որտեղ բնակիչները թշնամու կրակի տակ էին։ Իսկ այսօր Սերգոն կալանքի տակ է...
ՀՊՏՀ (Ժող) նախկին ու ներկա ուսանողներ և դասախոսներ շատ կան ընկերներիս ցանկում, իրենք կփաստեն, որ ՀՊՏՀ-ում այսօր բազմաթիվ անկյուններ ու լսարաններ կան, որոնք ուսանողներին հայրենասիրական դաստիարակություն են ներշնչում, դրանց թվում է Արցախյան առաջին պատերազմում զոհված ՀՊՏՀ ուսանողների անվան լսարանը, Քառօրյա պատերազմի ժամանակ զոհված քաջորդիների անվան լսարանը, Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում տեղադրված Քառօրյա պատերազմի հիշատակի առաջին խաչքարը, ՀՊՏՀ-ում արդեն մի քանի տարի գործող հրաձգարանը, որտեղ ուսանողները կրակել են սովորում, ու այս ամենը կառուցել է Սերգոն։ Իսկ այսօր Սերգոն կալանքի տակ է...
Քառօրյա պատերազմի սկսվելուն պես, Սերգոն զանգեց, զանգը նշանակում էր մեկ բան` հագնվի գնում ենք։ Քառօրյայի բոլոր օրերին ընկերս եղել ա Արցախում` Մարտունիում։
Իսկ այսօր Սերգոն կալանքի տակ է...
Երբ Սերգոն աշխատում էր Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն, վստահ կարող եմ ասել, որ այդ քոլեջի ուսանողները երբեք այդքան հայրենասիրության մասին չեն լսել, ինչքան այդ ժամանակ։ Երբեք այդքան հերոսների հետ չեն հանդիպել, ինչքան այդ ժամանակ։ Իսկ այսօր Սերգոն կալանքի տակ է...
Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկին պես, իհարկե, մենք Սերգոի հետ կրկին այնտեղ էինք։ Իսկ այսօր Սերգոն կալանքի տակ է...
Ու կրկին կասեմ, դավաճանները միշտ ատում են հայրենասեր տեսակին, վախենում են հայրենասեր տեսակից, որովհետև իրենք էլ լավ հասկանում են, որ չեն կարող համեմատվել անգամ այդ տեսակի հետ, որ իրենց վերջն այդ տեսակի շնորհիվ է գալու։
Մենք չենք ընկճվում, մեր ընկերը չի ընկճվում, մենք բոլորս ամուր ենք, որովհետև Սերգոին կալանք տալով, դուք ձեր խնդիրը չեք լուծել, որովհետև դուք վերջացած եք...
Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը