Կարծիք

03.01.2021 08:36


Ուժայիննե՛ր, մի՛ մասնակից դարձեք պետության կործանմանը

Ուժայիննե՛ր, մի՛ մասնակից դարձեք պետության կործանմանը
Որեւէ կուսակցություն՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական, չպաշտպանեց դահիճի արտահերթի առաջարկությունը։
Շուռնուխի բնակիչն անտեր է մնացել: Պետական համապատասխան կառույցները՝ իրենց դահճապետի գլխավորությամբ, չեն տիրապետում ասուն լինելու իրենց պաշտոնական կարգավիճակին։
Անձնական վախն ու աթոռատենչությունը անտեսում է նունիսկ իր երեխանների՝ վաղն էլ ավելի ծանր եւ անպատվաբեր վիճակում հայտնվելու հեռանկարը։
Ալիեւը մեր գերիներին ահաբեկիչներ է անվանում, դահիճը նախկիններին է մեղադրում։
Իր սադրիչ պահվածքով դահիճը ժողովրդին ներքաշում է մարտի մեկի մի նոր տարածք, որն իրեն երկար սպասեցնել չի տա, եթե ուժայինները շարունակեն մնալ դահիճի կամակատարները։
Իրավիճակին տեղյակ յուրաքանչյուրի մտքում այս պահին ծնվում են զանազան տարբերակներ՝ այս դահիճից ամեն գնով րոպե առաջ ազատվելու համար։ Եւ դա ունի իր հիմքերը։
Ստեղծված իրավիճակում փողոցում դեպքերի ցանկացած զարգացման եւ հետեւանքնրի միակ պատասխանատուն լինելու է դահճապետը՝ իր ուժայիններով...
Ուժայիննե՛ր, առավել քան վստահ եմ, որ ունեք բոլոր հիմքերը ձերբակալելու այս մոլագարին պետության հետագա գահավիժումը կասեցնելու համար։ Վստահ եմ՝ դրանում դուք նույնպես համոզվա՛ծ եք։
Մի՛ մասնակից դարձեք պետության կործանմանը...
Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը