Կարծիք

03.01.2021 08:41


Հարցնում եք՝ ո՞նց եմ․․․ ասեմ՝ Կոմիտասի պես․ պատմությունը կրկնվում է

Հարցնում եք՝ ո՞նց եմ․․․ ասեմ՝ Կոմիտասի պես․ պատմությունը կրկնվում է
Պատմությունը կարծես թե կրկնվում է։
Շուռնուխ... 2021 թվական... Գրադարանի լուսանկարն է... Գետնին թափված գրքեր... Նրանք այլևս այդ գյուղում ոչ-ոքի պետք չեն... Ադրբեջանցիների համար սա ուղղակի վառելու նյութ է...
Երևան 2021 թվական... Իրեն քահանա հռչակած մի նիկոլական ստահակ կոչ է անում Վեհափառին մերկ եկեղեցուց վռնդել... Ադրբեջանցիների համար Վեհափառն ու Հայ Առաքելական եկեղեցին ոչնչացնելու նյութ են...
19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ... Թուրքերը կոտորեցին հայերին... Մորթեցին հայ կանանց և երեխաներին... Ոչնչացրեցին մեր եկեղեցին... ֆիզիկապես ոչնչացրեցին մեր եկեղեցու սպասավորներին...
21-րդ դարի սկիզբ... Նիկոլ Փաշինյանը վաճառեց հայրենիքը... Հեղինակազրկեց բոլոր Հայ Հերոսներին... Օգնեց, որ մորթեն հայ երիտասարդներին... Հրահրեց, որ ապականեն եկեղեցին...
Էէէէէ... Հարցնում եք ո՞նց եմ... Ասեմ... Կոմիտասի պես...
P.S. Ստորև Վարդգես Սուրենյանցի «Ոտնահարված սրբություն» կտավն է, արված 1895 թվականին... Կարծես այսօրվա մասին լինի, ինչքա՜ն առօրեական է... ՑԱՎՈՔ... Ասում եք ամանորը լա՞վ դիմավորեցիք...

Այս խորագրի վերջին նյութերը