Կարծիք

03.01.2021 12:00


Ձեզ թվում է, որ եթե Սյունիքն էլ գյուղ առ գյուղ հանձնեք, թշնամին կհագենա և հանգիստ կապրե՞ք․ ո՛չ, վաղն էլ Եղեգնաձորը կհանձնեք, հետո՝ Վարդենիսը, Երևանը

Ձեզ թվում է, որ եթե Սյունիքն էլ գյուղ առ գյուղ հանձնեք, թշնամին կհագենա և հանգիստ կապրե՞ք․ ո՛չ, վաղն էլ Եղեգնաձորը կհանձնեք, հետո՝ Վարդենիսը, Երևանը
ՍԱ ԴԵՌ ՎԵՐՋԸ ՉԷ
-Ժողովուրդ ջան, վերջացավ, ամեն ինչ պրծավ,-հունվարի 2–ին ասել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
Մեր «հպարտ» քաղաքացիներին թվում էր, թե Արցախը կորցնելով իրենց սիրասուն զավակներն այլևս Արցախում չեն ծառայի և «հանգիստ կապրեն»։ Այս անհայրենիք, պարտվողի, անարժանապատիվ հոգեբանությունը թշնամին հիանալի հասկացել է և դրանից օգտվելու է մինչև վերջ։ Թե՞, ա՛յ ողորմելի բռնապետիկապաշտպաններ, ձեզ թվում է, որ եթե Սյունիքն էլ գյուղ առ գյուղ հանձնեք, թշնամին կհագենա և հանգիստ կապրե՞ք։ Ո՛չ, վաղն էլ Եղեգնաձորը կհանձնեք, հետո՝ Վարդենիսը, Երևանը։
Շուտով․
-Ժողովուրդ ջան, վերջացավ, ամեն ինչ պրծավ, -այսօր՝ ․․․-ին ասել է Երևանի քաղաքապետը։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը