Կարծիք

04.01.2021 11:49


Նիկո՞լ, թե՞ պետություն՝ այս է խնդիրը

Նիկո՞լ, թե՞ պետություն՝ այս է խնդիրը
Պետությունն ունի չորս բաղադրատարր՝
1. Մշտական բնակչություն,
2. Տարածք,
3. Իշխանություն,
4. Իմունիտետ այլ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու։
Վերոհիշյալ չորս կոմպոնենտների միաժամանակյա առկայությունը պարտադիր է պետության լինելիության իմաստով, մեր պարագայում թերևս առկա է միայն բնակչությունն՝ այն էլ աղճատված, կազմաքանդված, բարոյալքված և արտագաղթի սպասումով։
Ինչ վերաբերում է տարածքին, ապա այն բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, դավաճանաբար օրեցօր մսխվում է, անցնում թշնամուն։
Իշխանությունը լեգալ չէ (այս մասին խոսել եմ դեռ 18 թվի իշխանազավթման օրերին), իսկ այժմ կորցրել է նաև լեգիտիմությունը՝ զօր օրինակ՝ իշխանության ներկայացուցիչների՝ առանց ուժեղացված պահպանության տեղաշարժի անհնարինությունը, վարչապետի՝ Սյունիքի մարզ այցի չեղարկումը կամ նոյեմերի 10 ֊ից հետո մի քանի օր ըստ լուրերի՝ զանազան ապաստարաններում գտնվելը, վերջապես վարչապետի արտահերթ ընտրությունների գնալու պատրաստակամությունը։
Արտաքին հարաբերություններից վստահաբար կարելի է ենթադրել՝ սույն իշխանություն կոչվածն ունակ չէ նաև այլ պետությունների հետ մտնել իրավահավասար հարաբերությունների մեջ՝ անընդհատ ականատեսն ենք լինում ռուս խաղաղապահներին արվող հղումներին, թշնամական երկրի անարձագանք հոխորտանքներին...
Ստացվում է՝ մենք չունենք պետություն ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո, իսկ այն, ինչ այսօր մենք կոչում ենք Հայաստանի Հանրապետություն, եղածի իներցրոն փլուզումն է, և նման տեմպերով միայն ժամանակի հարց է ՀՀ-ն՝ աշխարհի քաղաքական քարտեզից վերացման հեռանկարը։
Վերոհիշյալ չորս կոմպոնենտներն անհապաղ վերականգնել է պետք, որի համար առաջնային է սույն դավաճանական իշխանության այսրոպեական հեռացումը։
Այլընտրանք չկա՝ կա՛մ դավաճանախումբը պարգևավճարվում է ևս իքս ժամանակ, մինչ պետության փաստացի վերացումը, կա՛մ դավաճանախումբը ենթարկվում է արդարացի դատաքննության՝ միաժամանակ փրկվում է երկիրն, այլ խոսքով՝ Նիկո՞լ, թե՞ պետություն՝ այս է խնդիրը։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը