Կարծիք

04.01.2021 13:41


Սյունիքից հետո Գեղարքունիքն ա հերթի մեջ, հետո՝ Տավուշը...

Սյունիքից հետո Գեղարքունիքն ա հերթի մեջ, հետո՝ Տավուշը...
Սյունիքից հետո Գեղարքունիքն ա հերթի մեջ, հետո՝ Տավուշը...
Էն ինչ պատահում ա մեր երկրի և ազգի հետ ու դեռ կլինի՝ արդար ա:
Արդար ա մի ազգի համար, որը պատերազմի ավարտից մոտ երկու ամիս անց դեռ չի ուզում իմանա
զոհերի,
վիրավորների,
անհետ կորածների,
գերիների թվերը...
Արդար ա մի ազգի համար, որը պատերազմի ավարտից մոտ երկու ամիս անց չի պահանջում խայտառակ պայմանագրի և համաձայնագրի մանրակրկիտ վերծանում, քարտեզների և բնագծերի վերջնական հստակեցում, «բանավոր փոխպայմանավորվածությունների» մասին մանրակրկիտ հաշվետվություն:
Հայաստանում և Սփյուռքում մենք այլևս գործ ունենք էշի ականջում քնած հանրության հետ, որը նայում, սակայն չի տեսնում, թե ինչպես ենք Հայրենիք կորցնում:
Կարևորը՝ վաղը կծնվեն «Քելե Լաո» -ատիպ նոր ստեղծագործություններ և դուդուկ լսելու, ողբալու նոր, տարատեսակ առիթներ կունենանք…
Արա Կազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը