Կարծիք

04.01.2021 13:47


Երկակի ստանդարտնե՞ր, թե՞ ուղղակի պոպուլիստական աղիքաբնակություն

Երկակի ստանդարտնե՞ր, թե՞ ուղղակի պոպուլիստական աղիքաբնակություն
Այս բժշկի մասնագիտական որակների մասին տեղեկություն չունեմ, ու չեմ կարող որևե բան ասել։ Միգուցե իրոք բանիմաց բժիշկ է, սակայն...
2018 թվականին, ակտիվորեն, «բռնի հեղաշրջմանը» մասնակցած, փողոցներ փակած... «Շտապ օգնության» մեքենաների ընթացքը խոչընդոտած... Դագաղներն ու ծաղկեպսակները կենդանի մարդկանց տարած... Սև ժապավեններ կապած մարդկանց կողքին կանգնած այս սուբյեկտը, այժմ լալահառաչ բողոք է արտահայտում, թե բժիշկը չի կարողանում հասնել հիվանդին և կարծում է, որ պաշտոնյայի ճանապարհը փակելը՝ անկրթություն է։
Եթե ընդունենք այս մարդու մտքերը, ապա Վահե Տեր-Մինասյանը անկիրթ մարդ է, իսկ անկիթ բժիշկը չի կարող լինել լավ բժիշկ։ Բժիշկը պետք է մարդասեր լինի և չի կարող սատարել մի կենդանիների խմբի, ովքեր՝ երեխային ասում են, որ ամաչի իր ծնողի համար, ովքեր սև ժապավեններ են կապում կենդանի մարդկանց մասին և ծաղկեպսակներ դնում այդ մարդկանց դռների առջև։
Եվ վերջապես մեկդ հիշեցրեք այս երկերեսանի մարդուն, թե ինչպես էին իր ընկերների հետ միասին շրջապակել ԱԺ-ն և խոչընդոտում «հարկերով ապրող պաշտոնյայի ճանապարհը»։
Այսինքն վստահ կարելի է ասել, որ Վահե Տեր-Մինասյանը «խուլիգան է և անկիրթ»՝ մեջբերումս հենց իր խոսքից է։ Դե հիմա արդեն ինքներդ որոշեք՝ լա՞վ բժիշկ է արդյոք սույն երիտասարդը, թե՞ վատ։ Քանզի բժշկության մեջ ամենակարևոր գործոններից մեկը՝ հումանիզմն է, հետո կրթությունն ու դաստիարակությունը և ես չեմ կարող նույնիսկ իմ ամենավատ երազում պատկերացնել «խուլիգան և անկիրթ» բժիշկ...
P.S. Եկեք բոլորս պահանջենք այս սուբյեկտից, որ հայտնի թե քանի հիվանդ է մահացել 2018 թվականի գարնանը, «շտապ օգնության» մեքենաների՝ իր խոչընդոտելու արդյունքում, ուշանալու պատճառով...
Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը