Կարծիք

04.01.2021 15:07


Ինչի՞ է պետք զինանոցում զենքը, եթե մենք ամեն օր անզեն անցնում ենք զինված թուրքի կողքով

Ինչի՞ է պետք զինանոցում զենքը, եթե մենք ամեն օր անզեն անցնում ենք զինված թուրքի կողքով
ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia
Կարդում էի ձեր հրապարակած որոշումները զենքի մասով, բայց ոչ մի տեղ որևէ կետ չըտեսա սահմանամերձ գյուղերի բնակիչների զենք կրելու վերաբերյալ։ Գյուղերից ընդամենը մետրների հեռավորության վրա է կանգնած զինված թշնամին, ինչպես նաև ամենօրյա օգտագործման ճանապաներին, իսկ մեզ ձեր կողմից պարտադրվել է գյուղացիներից հավաքել զենքերը և պահել զինանոցում։ Բայց ինչի է պետք զինանոցում զենքը, եթե մենք ամեն օր անզեն անցնում ենք զինված թուրքի կողքով!
Էս հարցերը անհապաղ լուծում է պահանջում։ Պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել:
ՀՀ Սյունիքի մարզ
Գյուղ Շիկահող

Շիկահողի գյուղապետ Նարե Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը