Կարծիք

06.01.2021 08:59


Մարտակերտի դպրոցների, արվեստի դպրոցների, մանկապարտեզների ու թերևս պետական կառույցների բոլոր աշխատակիցների աշխատավարձը վճարել են 60%-ի չափով

Մարտակերտի դպրոցների, արվեստի դպրոցների, մանկապարտեզների ու թերևս պետական կառույցների բոլոր աշխատակիցների աշխատավարձը վճարել են 60%-ի չափով
Նոր Մարտակերտից լուր ստացա, որ դպրոցների, արվեստի դպրոցների, մանկապարտեզների ու թերևս պետական կառույցների բոլոր աշխատակիցների աշխատավարձը՝ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսիների համար վճարել են 60%-ի չափով, պատճառը զավեշտի ժանրից է՝ կռիվ է եղել, դուք էլ գնացել եք Հայաստան։ Վճարել են 100%-ով միայն դեկտեմբեր ամսվանը։
Փաստորեն, էս խեղճ մարդիկ ստիպված լքել են Արցախի տարածքը, որ չմեռնեն, իսկ Արցախի կառավարությունը որոշել է այս մարդկանց պատժել ու վճարել աշխատավարձը 60%֊ի չափով։
Մարդ չգիտի լա՞, թե՞ խնդա։ Ունեմ նաև մեկ փաստ, որ աշխատակիցներից մեկը վիրավորվել և տեղափոխվել է Հայաստան բուժման և նա նույնպես ընկել է այս կրճատման տակ, իբրև Հայաստան գնացած և 130 հազար դրամի փոխարեն վճարվել է 100 հազար։
Լսեք, ինձ չփորձեք մեկդ զանգել Արցախից ու գրածս պոստի մասով հարցեր քննարկել, գնացեք այդ մարդկանց հարցերը լուծեք, ես երբեք չճշտված ինֆո չեմ տարածում։
Հ.Գ. էլ. Էներգիայի և գազի սպառման "փոխհատուցումների" PR ակցիայի և դառը իրականության մասին կգրեմ վաղը.....
Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը