Կարծիք

06.01.2021 11:11


Վարդանիս տուն-թանգարանը Շուշիում հրկիզել են, բայց ոչինչ, Շուշին նորից մերը կլինի, ավելի մեծ տուն-թանգարան կունենա Վարդանս. Զարիկ մայրիկ

Վարդանիս տուն-թանգարանը Շուշիում հրկիզել են, բայց ոչինչ, Շուշին նորից մերը կլինի, ավելի մեծ տուն-թանգարան կունենա Վարդանս. Զարիկ մայրիկ

Զարիկ մայրիկն էր զանգել՝ Դուշման Վարդանի մայրը․․․ Հզոր անհատականություն, հզոր ՄԱՅՐ․․․ Ինձ ուժ էր տալիս, ասում էր՝ Վարդանիս տուն-թանգարանը Շուշիում հրկիզել են, բայց ոչինչ, Շուշին նորից մերը կլինի, ավելի մեծ տուն-թանգարան կունենա Վարդանս։

Երկար խոսեցինք, վերջում ասաց՝ չեմ ուզում, որ Եռաբլուրը սովորական գերեզմանոցի նմանվի, այն զորամաս է, հաղթած տղերքի զորամասն է, այնտեղ պետք է գնալ միայն հպարտանալու և երդվելու հաղթանակի և վրեժի համար․․․

Զարիկ մայրիկ ջան, Դուք տեսնելու եք Շուշիի ազատագրումը․․․

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը