Կարծիք

08.01.2021 14:58


Ուղեղիս մեջ չի տեղավորվում, որ մայրը կարող է մասնակցել ակցիայի այս օրերին ու պահանջել զինվոր որդուն Արցախից բերել Հայաստան

Ուղեղիս մեջ չի տեղավորվում, որ մայրը կարող է մասնակցել ակցիայի այս օրերին ու պահանջել զինվոր որդուն Արցախից բերել Հայաստան

Ուղեղիս մեջ չի տեղավորվում, որ մայրը կարող է մասնակցել ակցիայի այս օրերին ու պահանջել զինվոր որդուն Արցախից բերել Հայաստան, ի՞նչ են ասել այդ կնոջը, ինչո՞վ են խաբել, որ նման ակցիայի մասնակցի ու իրենց նախնական քարոզչությունը ստացվի: Չէ որ սա իրոք նախնական քարոզչություն է ինչ որ գործողության, որ պատրաստվուն են անել:

Տեսնես որդին էլ է նման կերպ մտածում, թե՞ ամաչելու է իր ծնողի արածից, դեռ սա մի կողմ, եթե որդուն բերեն Տավուշի սահման կամ Սյունիքի կամ Գեղարքունիքի նորագույն սահմանային գոտիներ , այդ կինը հանգիստ է լինելո՞ւ, թե՞ ասելու է որդուս Երևան բերեք, գնալով համոզվում եմ, որ «Սարոյան Եղբայրներ» ֆիմը թեև պատմության խեղաթյուրում ունի մեջը ու Հայկ Սորայանի ելույթն ամբողջությամբ բոլշևիկների դեմ խոսելու փոխարեն ՀՅԴ դեմ է սարքած, հակառակն է սարքած, ու Գևորգի ապրումները. «գաղթականի հոգի ունեք, Անահիտ» խոսքը, իրականացվող զորակոչն ու հայ գյուղացիների զինվոր բանակին չտալու հատվածը ,չափազանց ճիշտ են նկարել, հայրենասեր Գևորգի ապրումները, որքան ճիշտ է գրել Հրանտ Մաթևոսյանը, որքան լավ է ճանաչել հայի մի տեսակի , որը միշտ էլ եղել է միայն թե այդ կինը նոր քարտեզը չի ուսումնասիրել, նոր քարտեզը , որտեղ Հայաստանի սահմանը չափազանց երկարել է:

Թեև ես բոլորովին չեմ զարմանա ,որ հետո պարզվի ,որ ակցիայի մասնակիցներից ոմանք ոչ էլ զինվորի ծնող լինեն:

Լիլիթ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը