Կարծիք

08.01.2021 15:24


Հայասատանյան առաջադեմ, ժողովրդավարական արժեքներին հավատարիմ, արևմտամետ գործիչները, ում համար ԱՄՆ-ը համարվում է աշխարհում ժաղովրդավարության ջահակիր․․․ շշմած և զարմացած են

Հայասատանյան առաջադեմ, ժողովրդավարական արժեքներին հավատարիմ, արևմտամետ գործիչները, ում համար ԱՄՆ-ը համարվում է աշխարհում ժաղովրդավարության ջահակիր․․․ շշմած և զարմացած են
Ա՛Յ ՔԵԶ, ԶԱՐՄԱՆՔ
Հայասատանյան առաջադեմ, ժողովրդավարական արժեքներին հավատարիմ, արևմտամետ գործիչները, ում համար ԱՄՆ-ը համարվում է աշխարհում ժաղովրդավարության ջահակիր․․․ շշմած և զարմացած են։ Չէ՞ որ նրանք, հավատարիմ լինելով ժողովրդավարական արժեքներին, այն է՝ «ժողովրդի որոշում, կեցցե ժողովրդավարությունը» և այլ փաստարկներ բերելով, փրփուրները բերաններին այպանում էին հայաստանյան այն ընդդիմադիր գործիչներին, ովքեր ժողովրդին, կամ նրա մի մասին անվանում էին ամբոխ, անասուն, ժեխ, խուժան, բիոմասսա, զոմբիներ։ Իսկապես, ինչպե՞ս կարելի է, չէ՞ որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է․ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Դե արի ու հավատա այդ «նախկիններին», ովքեր այդպես են վերաբերվում ժողովրդավարությանը, ուստի՝ «կեցցե Նիկոլը», ում, հենց ընդդիմադիրների կողմից ամբոխ անվանվող՝ « ժողովուրդն» է ընտրել։
Այդ նույն ամբոխը, ներեցեք՝ ժողովուրդը 2018թ․ հոկտեմբերի 2-ին գրոհեց Ազգային Ժողով և ամբոխի, դարձյալ ներեցեք, «ժողովրդի» ընտրյալին տվեց բացարձակ իշխանություն։ Զարմանալիորեն, նման, բայց անհաջող սցենար փորձեց իրականացնել նաև ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, երեկ կազմակերպելով, ամբոխի, ներեցեք, ժողովրդի գրոհ դեպի ԱՄՆ Կոնգրես։ Եվ զարմանալիորեն, ԱՄՆ ընտրված, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ , ուղնուծուծով ժողովրդավար Ջո Բայդենը, այդ նույն ժողովրդին անվանեց․․․ ԱՄԲՈԽ( MOB), ինչպես նաև ներքին ահաբեկիչներ (domestic terrorists): Ա՛յ, քեզ ԱՄՆ, ա՛յ քեզ ժողովրդավարություն, ա՛յ քեզ դեմոկրատական կուսակցություն, ա՛յ քեզ Ջո Բայդեն։
Մենք, Հայաստանի ժողովրդավարներս․․․չէ՛ հիասթափված չենք։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը