Կարծիք

10.01.2021 09:43


Երևան զանգելուց հետո կարգադրություն են ստանում վարվել այնպես, ինչպես ասում են ադրբեջանցի զինվորականները

Երևան զանգելուց հետո կարգադրություն են ստանում վարվել այնպես, ինչպես ասում են ադրբեջանցի զինվորականները

Օրն անցկացրեցինք Սյունիքում։ Հանդիպումներ ունեցանք քաղաքացիների, զինվորականների, հայմայնքապետերի հետ։ Համար 1 հարցը ՀՀ և ԱդրՀ սահմանների խնդիրն էր։ Տեղում ստուգեցինք՝ ինչպես են դրանք որոշվում։ Պարզվեց գործում է հետևյալ հասարակ սխեման. տվյալ սահմանային զորակետ է գալիս Ադր-նի բարձրաստիճան սպան, գրպանից հանում է Samsung հեռախոսը, միացնում է Google-ի GPS-ին և ասում. սա է սահմանային գիծը։ Երբ մերոնք իրենց հերթին I-phon-ի վրա ցույց են տալիս, որ այդպես չէ, ադրբեջանցիք հորդորում են՝ զանգեք Փաշաևին (Փաշինյանին)։ Երևան զանգելուց հետո մերոնք կարգադրություն են ստանում վարվել այնպես, ինչպես ասում են ադր-ցի զինվորականները։ Սահմանամերձ բնակավայրերից մեկում, ի դեպ, երեխաներն ուզում են տեսնել Արմեն Սարգսյանին։ Ասում են, լավ Ձմեռ պապի կլինի՝ հարուստ նվերներով։ Ասացի՝ Երևանում տեսնեմ, կասեմ։ Այս պահին, դժբախտաբար, փախուստի մեջ է։

p.s. Մեր այցելության նպատակներից՚ մեկն էլ Ազատություն կուսակցության գրասենյակի բացումն էր։ Շուտով դրանք կբացվեն ինչպես Գորիսում, այնպես էլ Կապանում։

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը