Կարծիք

10.01.2021 20:55


Քանի դեռ ամենքիս գլխավոր պահանջը ոչ թե դավաճանի հեռացումն է, այլ որ դիմացինը վճռական լինի, կամ էլ թե հարթակում այս կամ այն գործչի փոխարեն մեկ ուրիշը լինի և նման այլ բաներ, դավաճանը խուսանավելու տեղ է ունենալու

Քանի դեռ ամենքիս գլխավոր պահանջը ոչ թե դավաճանի հեռացումն է, այլ որ դիմացինը վճռական լինի, կամ էլ թե հարթակում այս կամ այն գործչի փոխարեն մեկ ուրիշը լինի և նման այլ բաներ, դավաճանը խուսանավելու տեղ է ունենալու
Facebook-յան լրահոսն եմ նայում ու տեսնում, որ ընկերներիցս շատերը պատրաստվում են վաղը առավոտյան խոչընդոտել դավաճան Նիկոլի Մոսկվա գնալուն։ Դա հիմնականում այն նույն մարդիկ են, ում վերջին շրջանում հաճախ եմ հանդիպում տարբեր բողոքի ցույցերի ընթացքում։
Նրանց գրառումների կողքին տեսնում եմ այլ մարդկանց մեկնաբանությունների մեծ թիվ, ովքեր հաճախ առաջիններին մեղադրանքներ են ուղղում ՝ հիմնականում վճռական գործողություններ պահանջելով։ Վերջին օրերին շատ եմ մտածում այդ «վճռական» ասվածի մասին ու ինձ մոտ հետզհետե համոզմունք է դառնում այն, որ «վճռական» ասելով մարդիկ հիմնականում մի բան նկատի ունեն՝ դավաճանի ֆիզիկական լիկվիդացիան։ Հասարակական, հանրային վճռականության մասին գրեթե խոսակցություն չկա։ Հիմա նստած մտածում եմ՝ ի՞նչ եք կարծում, եթե վաղը վճռական գործողություններ պահանջողներն առավոտ շուտ վեր կենան և ոչ միայն օդանավակայանի մոտ, այլ ընդհանրապես ամեն տեղ ճանապարհ փակեն, դավաճան Նիկոլը կկարողանա՞ Մոսկվա գնալ։ Երևի թե… Բայց այնտեղից հաստատ չի կարող հետ գալ։ Համենայն դեպս, որպես ՀՀ վարչապետ չի կարող հետ գալ։
Ասածս ի՞նչ է։ Դե դուք հասկացաք։ Չէ, ոչ ոքի չեմ մեղադրում։ Բայց ակնարկում եմ։ Սիրելիներս, քանի դեռ ամենքիս գլխավոր պահանջը ոչ թե դավաճանի հեռացումն է, այլ որ դիմացինը վճռական լինի, կամ էլ թե հարթակում այս կամ այն գործչի փոխարեն մեկ ուրիշը լինի և նման այլ բաներ, դավաճանը խուսանավելու տեղ է ունենալու։ Չպիտի մեզ այդկերպ պահենք, ընկերներ։ Եկե՛ք վերջապես հավաքվենք ու ամենակարևոր հարցին լուծում տանք։ Մնացածի մասին հետո ավելի հանգիստ պայմաններում կմտածենք։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը