Կարծիք

12.01.2021 09:33


Գնացել ես, ինչ տվել են գլուխդ կախ ստորագրել ես, թքել են վրադ ու եկել-ասում ես՝ երկաթուղի՞

Գնացել ես, ինչ տվել են գլուխդ կախ ստորագրել ես, թքել են վրադ ու եկել-ասում ես՝ երկաթուղի՞
Ադրբեջանի հետ երկաթուղին քամա՞կդ ես խցկելու, անասո՜ւն
Նիկոլն ասում էր՝ գնում եմ բանակցելու գերիների հարցով, մեզ համար առաջնային է, էդ ցավը բոլորիս ցավն է, ի՞նչ կապ ունի, թե որ մեկիս տղուն են գերի վերցրել։ Ծնողներին ասում էր` թող ցույց չանեն, չխանգարեն, որ բերեմ գերիներին։ Գնաց, բանակցեց, ու հիմա ասեք մի բառ, որ կա էդ անտեր տեքստում գերիների մասին, մի բառ ասեք անհետ կորածների մասին, փախստականների, Արցախի կարգավիճակի մասին։
Բա որ սրանք չես քննարկել, բա ի՞նչ ես քննարկել․ որ երկաթուղով գնաս Ադրբեջա՞ն։ Էն, որ մեր տղերքին էս պահին Բաքվում տանջում են, դա 100 տոկոս է, միջազգային զեկույցներ կան։ 5 հոգի Ադրբեջանից բերել էին, մեկը դիակ էր։ Էս պահին մեր տղերքին տանջում են, դու էդ հարցը թողնում ես մի կողմ ու ասում ես՝ ինչ-որ անորոշ ապագայում երկաթուղի ես սարքելո՞ւ։ Ադրբեջանի հետ առևտուր անելը մեզ համար առաջնային հա՞րցն էր, Ադրբեջանի սահմանը բացելը առաջնային հա՞րցն էր։
Դու անգամ չես էլ փորձել մի գերու հարց լուծել, չես էլ ասել՝ գոնե մի 10 հոգու վերադարձրեք ինձ, որ ես կարղանամ գոնե մի արդյունքով մտնեմ իմ երկիր, գոնե մնամ էդ պոստին։ Գնացել ես, ինչ տվել են գլուխդ կախ ստորագրել ես, թքել են վրադ ու եկել-ասում ես՝ երկաթուղի՞։
Երկու տարի առաջ ասում էիք, թե վերջապես Լարսին այլընտրանք ենք սարքում։ Թիմակիցդ վռազ ծովային օրենք բերեց, լաստանավեր էր առնում․ էդ ծրագիրը «դոռդ ու բեշ» արիք, հիմա էլ թուրքի հետ ախպերություն ես անո՞ւմ։
Ժողովուրդ, առաջնայինը, հրատապը սրան սիկտիր անելն ա։ Մնացածի մասին՝ հետո:
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը