Կարծիք

13.01.2021 12:25


Էդ ձերբակալված հոր ապրումները պատկերացնո՞ւմ եք, էդ մարդը խցում նստած տեսնես ի՞նչ է մտածում

Էդ ձերբակալված հոր ապրումները պատկերացնո՞ւմ եք, էդ մարդը խցում նստած տեսնես ի՞նչ է մտածում
Անհետ կորած զինվորներից մեկի հորը ձերբակալել են։ Գիտե՞ք ինչի համար... Հայրը մի քանի ամիս է՝ ուր ասես գնացել է, ում ասես դիմել, բայց միայն խոստումներ է լսել։ Էս մարդն անզորությունից, կատաղությունից, տղայի կարոտից, խաբվածությունից, պարզ է՝ անկայուն հոգեկան իրավիճակով մեքենան քշել է պաշտպանության նախարարության՝ փակ դռների վրա ու դռները վնասվել են։ Անհետ կորածի հորը հենց սրա համար են ձերբակալել։
Գիտե՞ք ինչն է ողբերգականը՝ նույն անհետ կորած 34 զինվորի ծնողներին դեռ 1 ամիս առաջ ասել են՝ վրիպակի հետևանքով է դեպքը եղել ու մինչ օրս չկա քրեական գործ, չկա գոնե 1 ձերբակալված։ Արդարությունն էս է։
Հիմա էդ ձերբակալված հոր ապրումները պատկերացնո՞ւմ եք, էդ մարդը խցում նստած տեսնես ի՞նչ է մտածում...
Էդ մարդն իր խղճի, մեր՝ բոլորիս առաջ ազնիվ է, գլուխը կախելու բան չունի, իսկ դուք, պարոնայք իշխանավորներ, մտածեք եթե ոչ մեր, գոնե ձեր խղճի առաջ ինչ պատասխան պիտի տաք։
Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը