Լրահոս

13.01.2021 20:30


Ձմեռային ակցիա Panther Motors-ում. ապակիների թաղանթապատում և ավտոդիագնոստիկա

Ձմեռային ակցիա Panther Motors-ում. ապակիների թաղանթապատում և ավտոդիագնոստիկա

Panther Motors-ը (Փանթեր մոթորսը) զբաղվում է շինությունների ու ավտոմեքենաների ապակիների և լուսարձակների թաղանթապատմամբ, վերացնում ապակիների բծերն ու նորոգում ճաքերը՝օգտագործելով միայն բարձրորակ նյութեր: Այս ընկերությունը բոլոր իրավիճակների համար ունի իր առաջարկը, որն ի դեպ, շուկայում առանձնանում է բարձր որակով, խելամիտ գներով ուպրոֆեսիոնալ սպասարկմամբ: Իրականացնում է նաև ավտոդիագնոստիկա:

139001874_1127081837742976_6161457644950663556_n

Արևապաշտպան թաղանթների գործածության ոլորտների և առավելությունների մասին Panther Motors ընկերության տնօրեն Էդգար Սարգսյանի խոսքը։

Բնակելի և հասարակական շենքերի պատուհանների թաղանթապատում արևապաշտպան ժապավեններով:

Բնակարան կամ կոմերցիոն տարածք ընտրելիս մենք միշտ նախապատվությունը տալիս ենք արևկող տարբերակներին: Բնական լուսավորությունը, իհարկե, դրական է ազդում մարդու վրա: Բայց ամռանը նրա հետթափանցող շոգը ոչ միայն դրական չի ազդում, այլև մարդուն դարձնում է անաշխատունակ, բերում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունը. աստիճանաբար,գունաթափվող վարագույրներ, ծածկոցներ ու կահույք, հեռուստացույցի և համակարգիչների անդրադարձող էկրաններ: Արևից պաշտպանվելու ժամանակակից, արդյունավետ միջոց է պատուհանների թաղանթապատումը արևապաշտպան ժապավեններով։

138239941_225540162515215_8026087699290830256_n 138299248_494867418147412_5372484548011206949_n

Դրանցից սենյակի լուսավորությունը չի տուժում, փոխարենը 50 % -ով նվազում է ջերմության թափանցումը և չեզոքանում է ճառագայթների բացասական ազդեցությունը։

«Մեր թաղանթների հարուստ տեսականու շնորհիվ պատուհանների թաղանթապատումը կարելի է համապատասխանեցնել շենքի ճարտարապետությանը և տանտերերի նախապատվություններին: Թաղանթներով կարելի է պատել ապակե ցանկացած հարթ մակերևույթ. ոչ միայն պատուհաններ, այլև ապակե լոգախցիկներ, ապակե դռներ, հայելիներ և այլն՝ դրանք դարձնելով անթափանց, փայլատ, գունավոր կամ հայելային:

Ունենք նաև թաղանթներ, որոնք որոշակիորեն պաշտպանում են ապակին հարվածից։ Դրանցով կարող ենք ավելի ապահով դարձնել թե՛ արտաքին դռներն ու պատուհանները, թե՛ ինտերիերի ապակե մասերը։ Այսպիսով՝ մենք օգնում ենք տունը թե՛ ներսից, թե՛ դրսից դարձնել առավել անվտանգ ու ապահով. Հատկապես, եթե ունեք շարժուն փոքրիկ»,-ասում է Էդգար Սարգսյանը:

138467635_421377309180001_9126106793786185633_n 138716852_227433682419986_8667061120583362448_n

Ի դեպ, բոլոր տեսակի պաշտպանիչ թաղանթները, լինեն դրանք ջերմակայուն, հարվածակայուն, հայելային և այլն, փակցվում են ապակու ներսի կողմից: Այդպես նրանք ավելի լավ են պաշտպանում արևից, ավելի երկար են ծառայում և ավելի լավ պաշտպանում հարվածներից: Հետևաբար, ջերմակայուն թաղանթներ կարող եք փակցնել անկախ եղանակային պայմաններից:

Ավտոմեքենայի ապակիների մգեցում և թաղանթապատում

Panther Motors-ը առաջարկում է պատել ավտոմեքենայի պատուհանները տեխնիկական բարձր բնութագրեր ունեցող արևապաշտպան թաղանթներով, որոնք ունեն նաև գույնի և թափանցելիության աստիճանի մեծ ընտրանի։

«Ապակիների թաղանթապատումը և երանգավորումը վարորդների պարզ քմահաճույք չէ: Այն զգալիորեն ավելացնում է վարորդի և ուղևորների հարմարավետությունը, պաշտպանում է կուրացնող վառ լուսարձակումներից, ավելացնում ապակիների հարվածակայունությունը,վանում է ուլտրամանուշակագույն ճառագայթները և պաշտպանում է ավտոմեքենայի սրահը գունաթափվելուց»-ասում է Panther Motors-ի տնօրենը:

Panther Motors-ը ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման և հարմարավետության բարելավման համար առաջարկում է արևապաշտպան նորարարական ամերիկյան և կորեական արտադրության ժապավենների աննախադեպ լայն տեսականի, որից հնարավոր է ըստ գործունեության ոլորտի ու նախասիրությունների ընտրել համապատասխան թաղանթը։

138746784_769590027246960_7359748331178723278_n 138768211_162276388675365_8184854479650509056_n

«Հողմապակու թաղանթապատման ժամանակ մենք միշտ, հաշվի առնելով հաճախորդների անվտանգությունը, խորհուրդ ենք տալիս հետևել օրենքի պահանջին ու հողմապակին պատել 75%-ից ոչ պակաս թափանցելիություն ունեցող թաղանթներով»-ասում է տնօրենը:

Panther Motors-ի թաղանթներով պատվում են նաև գյուղատնտեսական ու շինարարական մեքենաները՝ տրակտորները, կոմբայնները, էքսկավատորները ու ավտոկռունկները, որոնք երկար աշխատում են օրվա ամենաշոգ ժամերին՝մեքենավարների գործն ավելի արդյունավետ, պակաս հոգնացուցիչ ու հարմարավետ դարձնելուհամար:

138806752_228078382193081_2638418186659958682_n 138806752_449927392670741_3161978472848790316_n

Լուսարձակների փայլեցում և թաղանթապատում

Panther Motors-ն իրականացնում է լուսարձակների փայլեցում՝ վերականգնելով դրանց գրեթե գործարանային տեսքը: Փայլեցումից հետո խորհուրդ է տրվում նաև թաղանթապատել լուսարձակները հետագայում խամրելուց, քերծվածքներից պաշտպանելու համար: Ի դեպ՝ թաղանթապատելով կարող եք Ձեր մեքենային նոր, ավելի ժամանակակից ու ավելի տպավորիչ տեսք հաղորդել, այն առանձնացնել նույն մոդելի մյուս մեքենաներից։ Panther Motors-ն առաջարկում է թաղանթների հարուստ երանգապնակ՝ ինչի շնորհիվ լուսարձակները կարելի է վերափոխել և միևնույն ժամանակ դարձնել ավելի պաշտպանված։ Արդյունքում՝ Դուք կշահեք մշտական լավ լուսավորված ճանապարհներ ու , իհարկե,մեքենայի լուսարձակների միշտ թարմ ու շլացնող գործարանային տեսք:

138814229_471056880556993_1821577271602205356_n 138845952_856552278240201_2813556418991141460_n

Ապակիների բծերի և ճաքերի վերացում

Panther Motors-ի մասնագետները լիարժեք ու ընդմիշտ վերացնում են ժամանակի ընթացքում ավտոմեքենայի ապակու խամրածությունը, չմաքրվող հետքերն ու բծերը, որոնք կարող են առաջանալ տեղումներից, սխալ ու ոչ պրոֆեսիոնալ թաղանթապատումից։ Հատկապես կարևոր է ավտոմեքենաների դիմապակու լավ տեսանելիությունը, որը կարող է տուժել ոչ միայն բծերի, այլև ճաքերի պատճառով։ Ի դեպ ճաքերի առկայությունը ամենևին չի նշանակում թե պետք է դիմապակին փոխել։ Panther Motors-ի մասնագետները անգամ դիմապակու ճաքերն են նորոգում այնպես, որ ոչ-ոք չի հավատա, որ այդ ապակին երբևէ ճաք է ունեցել։

138947302_2995224943914135_5622184622774505246_n 138989166_449806833058937_2911286584594958466_n

«Պարզապես պետք է դիմել հնարավորինս շուտ, որ ճաքը վերացնեն առանց հետքի: Հին ճաքերում ժամանակի ընթացքում կուտակված փոշին ու կեղտը թույլ չեն տալիս, որ այն անհետ փակվի»,-ասում է Panther Motors-ի տնօրենը :

Panther Motors-ի բոլոր ծառայությունները ապակիների, լուսարձակների թաղանթապատում, ապակիների բծերի ու ճաքերի վերացում, մատուցվում է բարձրորակ նյութերով։ Դրանք ապահովում են բարձր որակ ու երկարակեցություն։ Այստեղ տրամադրվում է մանրամասն խորհրդատվություն թաղանթների տեսակների ու դրանց տեխնիկական բնութագրերի մասին: Եվ իր առաջարկներում ընկերությունը միշտ առաջնորդվում է հաճախորդի կենսակերպով, աշխատանքի բնույթով, հաշվի առնում ճաշակն ու նախասիրությունները, ու չի սխալվում երբեք: Բոլոր հաճախորդներն այստեղ կարողանում են գտնել իրենց պահանջներին համապատասխան ամենաօպտիմալ լուծումները:

139045621_740008493294009_356955492158595609_n 139030057_224294619337714_4399023197995703962_n

Ձմեռային ակցիա Panther Motors-ում:

Այս պահին մեզ մոտ գործում է Ձմեռային ակցիա, որը կտևի մինչև փետրվարի 30-ը: Թաղանթապատելով ավտոմեքենայի ապակիները, ավտոդիագնոստիկան կտրամադրենք անվճար:

87613522_3123737720970825_6146458312108933120_n

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը