Լրահոս

13.01.2021 21:42


Կրակոցներ Երևանում. «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի ավտոկայանատեղիում և մուտքի մոտ հայտնաբերվել են «գոլդ համարներով» և կրակոցի հետքերով «յաշիկ» և Mercedes AMG GL42

Կրակոցներ Երևանում. «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի ավտոկայանատեղիում և մուտքի մոտ հայտնաբերվել են «գոլդ համարներով» և կրակոցի հետքերով «յաշիկ» և Mercedes AMG GL42

Այսօր՝ հունվարի 13-ին, Երևանում, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ ավտոմեքենաներ կան կայանված, որոնց վրա կրակոցի հետքեր կան:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված հյուրանոցի կայանատեղիում հայտնաբերել են Mercedes AMG GL 42 մակնիշի E, իսկ հյուրանոցային համալիրի մուտքի մոտ՝ Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենաներ:

Պարզել են նաև, որ կրակոցները հնչել են Թոխմախի գերեզմաններում, որտեղ հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում:

Նշված ավտոմեքենաների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր:

Վնասված են նաև Mercedes AMG GL 42-ի հետևի և դիմացի ապակիները, կողային հատվածներում էլ կան կրակոցի հետքեր:

Այս խորագրի վերջին նյութերը