Կարծիք

15.01.2021 12:45


Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման նախապատրաստմամբ զբաղվող իմ ընկերը հարցրեց՝ «Լսիր, Արա՛մ, իսկ դուք համոզվա՞ծ եք, որ Փաշինյանը հայ է»․ Գաբրելյանով

Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման նախապատրաստմամբ զբաղվող իմ ընկերը հարցրեց՝ «Լսիր, Արա՛մ, իսկ դուք համոզվա՞ծ եք, որ Փաշինյանը հայ է»․ Գաբրելյանով

Հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովն իր տելեգրամյան ալիքում գրում է.

«Իմ ընկերներից մեկը զբաղվում էր Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման նախապատրաստմամբ։ Ամեն ինչ պահվում էր խիստ գաղտնի։ Սակայն այսօր նա ինձ ասաց․ «Լսիր, Արա՛մ, իսկ դուք համոզվա՞ծ եք, որ Փաշինյանը հայ է»։

Հարցնում եմ՝ ինչո՞ւ ես նման հարց տալիս։ Եվ ահա նրա պատասխանը․

«Ես ճանաչում եմ հայերին, ես սովորել եմ նրանց հետ, ընկերություն եմ արել նրանց հետ, բայց երբեք չեմ հանդիպել Հայաստանի վարչապետի նման վախկոտ, տգետ, շփման մեջ և պահվածքում տհաճ հայի։ Եթե անկեղծ, նա նողկանք է առաջացնում։ Ախր չի կարող հայի մեջ միաժամանակ այդքան թերություն լինել»։

Այս խորագրի վերջին նյութերը