Աշխարհ

15.01.2021 16:55


Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել

Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել

Հունվարի 15-ին Ադրեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է երկրում Պակիստանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բիլալ Հեյին, գրում է Minval.az-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են փաստը, որ երկրների միջև ռազմական կապերը համապատասխանում են երկու երկրների շահերին: Քննարկումների ընթացքում մտքեր են փոխանակվել տարբեր զորքերի, այդ թվում՝ Ադրբեջանի բանակի, Պակիստանի և Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատների, զինծառայողների փոխայցելությունների, փորձի փոխանակման, ինչպես նաև մի շարք այլ հարցերի ներգրավմամբ համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ:

Հեյն իր խոսքում ևս շեշտել է, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցության ներուժի առկայությունն ու հավելել, որ պակիստանցի մասնագետները պատրաստ են մասնակցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ԼՂ տարածքներն ականներից ու չպայթած ականներից մաքրելու գործընթացին:

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ:

Ընդգծվել է, որ երկրների միջև ռազմական համագործակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա և փոխշահավետ է երկու կողմերի համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը