Կարծիք

16.01.2021 16:07


Փաշինյանը, այսպես թե այնպես, կգնա, բայց նիկոլիզմը մնալու է, աղանդավորությունը մնալու է, հայհոյանքը մնալու է

Փաշինյանը, այսպես թե այնպես, կգնա, բայց նիկոլիզմը մնալու է, աղանդավորությունը մնալու է, հայհոյանքը մնալու է
Փաշինյանենք և նրանց ուղղորդողները հերթով կոտրեցին երկրում եղած տաբուները: Մեզ մոտ ընդունված չէր մեծերին անպատվել, մեզ մոտ ընդունված չէր կանանց անպատվել, ընդունված չէր, որ կինը հայհոյի, մեզ մոտ ընդունված չէր մահացած մարդու հետևից խոսել, որովհետև մարդը երբ ողջ էր, ընթացքում ինչ ասում՝ ասում էիր, մահացավ՝ վերջ, արդեն Աստծո դատաստանն է. իրենք այդ բոլոր տաբուները ջարդեցին, ազգի մեջ արթնացրին թուրքին, բորենիներին, այն ամենավատը, ինչ տասնյակ տարիների ընթացքում որոշ խառնածինների կողմից մտավ այս ազգի մեջ:
Այսինքն՝ այն, ինչ իրեն հայ համարողը երբեք թույլ չէր տա, հիմա դա թույլ են տալիս:
Սա մեծ խնդիր է:
Փաշինյանը, այսպես թե այնպես, կգնա, բայց նիկոլիզմը մնալու է, աղանդավորությունը մնալու է, հայհոյանքը մնալու է:
Ապագա ղեկավարները պետք է շատ կոշտ և կոպիտ քաղաքականություն վարեն այսպիսի մարդկանց և այդ երևույթների հանդեպ, որպեսզի մի քիչ գանք այն մակարդակին, որը եղել է թեկուզ 1988թ., երբ ամբողջ ազգը կանգնեց, և Արցախյան շարժումը սկսվեց»:
Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը