Լրահոս

17.01.2021 19:23


Կարբի գյուղի ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել

Կարբի գյուղի ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղով անցնող ջրատարում կնոջ դի կա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող բնակիչ է:

Հրշեջ-փրկարարները մահացածի մարմնի կողքից հեռացրել են սառցե շերտը, որից հետո դին ճոպանի միջոցով դուրս են բերել ջրատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը