Կարծիք

20.01.2021 10:08


Այս բռունցքը երեք անգամ է բարձրացել

Այս բռունցքը երեք անգամ է բարձրացել
Այս բռունցքը երեք անգամ է բարձրացել. Առաջին անգամ 1988-ին` Արցախի ազատագրական պայքարի սկզբում, որի արդյունքում 1994-ին բոլորովս տոնեցինք դարերի ընթացքում առաջին, շատ երկար սպասված հաղթանակը։
2-րդ անգամ 1998-ին` երբ Նախագահ Քոչարյանը ստանձնեց ՀՀ Նախագահի պաշտոնը և արդյունքում ընդամենը տաս տարում ապահովեց աննախադեպ տնտեսական աճ և բարեկեցության մակարդակի շեշտակի բարելավում։
3-րդ անգամն այսօր էր։ Այսօր, երբ նախորդ երկու անգամների բոլոր նվաճումները հօդս ցնդեցին։ Այսօր, երբ դավաճանների ձեռքով ոչնչացվեց Արցախի մեծ մասը, երբ Հայաստանի տնտեսությունը ուղղակի փլուզված է։ Այսօր, երբ թուրքը արդեն Հայաստանում է...
Ես մեկ բան գիտեմ. պատմությունը մեզ ապացուցել է, որ այս բռունցքն երբեք հենց այնպես օդում չի հայտնվում։ Այս մարդու բարձրացրած բռունցքը միշտ ազդարարել է նոր պայքարի սկիզբ։
Ե՞րբ են այդ պայքարները հեշտ եղել, ե՞րբ են հաղթանակները հեշտ տրվել. երբեք...
Բայց հիշեք ԴՆԹ-ով առյուծ ծնվածը միշտ և ամենուրեք պայքարում է մինչև վերջ, մինչև ՀԱՂԹԱՆԱԿ...
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը