Կարծիք

20.01.2021 14:37


Ուղղակի մի հարց ուղղեք Չեխիայում այս ձնառատ օրերին իր արձակուրդը վայելող քաղաքապետին՝ Պրահայում եղանակը ո՞նց է

Ուղղակի մի հարց ուղղեք Չեխիայում այս ձնառատ օրերին իր արձակուրդը վայելող քաղաքապետին՝  Պրահայում եղանակը ո՞նց է
Սիրելի երևանցիներ, քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման նորաստեղծ հիմնարկի (որը պատասխանատուն է ձնամաքրման աշխատանքների) ծախսերը ավելի են եղել գրեթե 2 մլրդ. դրամով կամ 4 մլն. դոլարով: Էլ չեմ ասում, որ այն կամազները, որոնք գնվել էին քաղաքային բյուջեով (նվերները չհաշված) արժեցել են 4-5 մլն դոլար:
Հանրագումարում 8-9 մլն. դոլար քաղաքի բյուջեից ավել փող է ծախսվել:
Իհարկե բազմաթիվ անգամ և՛ ես, և՛ այլ գործիչներ բարձրաձայնել ենք, որ սրանք փող են ուտում այդ հիմնարկի միջոցով, բայց դե արդեն ուշ է՝ կերել են և շարունակում են ուտել:
Ուղղակի մի հարց ուղղեք Չեխիայում այս ձնառատ օրերին իր արձակուրդը վայելող քաղաքապետին՝ Պրահայում եղանակը ո՞նց է:
Ռուսլան Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը