Կարծիք

22.01.2021 11:43


Սարգիսը զոհվեց նոյեմբերի 9-ին, հրադադարից մի քանի ժամ առաջ. իսկ քանի՞ անգամ էր հնարավոր կանգնեցնել պատերազմը (լուսանկար)

Սարգիսը զոհվեց նոյեմբերի 9-ին, հրադադարից մի քանի ժամ առաջ. իսկ քանի՞ անգամ էր հնարավոր կանգնեցնել պատերազմը (լուսանկար)
80 օրից Սարգիս Թոմբուլյանը պետք է տուն գար։ 80 օրից Սարգիսը պետք ա գրկեր մորն ու տատիկին, որոնց վերջին անգամ 2019-ին դեկտեմբերին էր տեսել։
Տատիկը պատմում է, որ կռվի օրերին Սարգիսն իրեն խնդրում էր ամեն օր մոմ վառել իր համար, ասում էր, որ դա իրեն օգնում է։ Պատերազմի վերջին օրը մոմն այլևս անզոր էր... Սարգիսը զոհվեց նոյեմբերի 9-ին, Կարմիր շուկայի տարածքում, հրադադարից ընդամենը մի քանի ժամ առաջ...
Աշխարհում ամենից շատ Սարգիսը գիրք էր սիրում, կարդալ էր սիրում, Հարի Փոթերին էր սիրում։ Նա ապրեց իր ստեղծած կախարդական աշխարհում ու կախարդանքի պես էլ գնաց էս աշխարհից։
44 օր մեզ խաբեցին, որ հաղթում ենք, բայց իրականում մենք պարտվեցինք։ Ու պարտվեցինք ոչ միայն տարածքային կորուստներով, այլև պարտվեցինք, քանի որ նման լույս տղերքի կորցրեցինք։ Արցախը կորցնելու ցավն էլի մեծ կլիներ, բայց կրկնակի չէր լինի։
Մարդ խելագարվում ա, երբ հիշում ա, թե քանի անգամ է հնարավոր եղել կանգնեցնել պատերազմը ու փրկել հազարավոր տղերքի կյանքերը, բայց համառորեն չի արվել...
Սարգսի ու հազարավոր մյուս տղերքի մահվան մեղավորները պատերազմից ամիսներ անց էլ իրենց մեղքը չեն ընդունում, դեռ մեղավորներ են փնտրում, դեռ պատճառներ են թվարկում։
Դեկտեմբերի 30-ին Սարգիսը կդառնար 20 տարեկան։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից
141672419_2563576767274519_5473794607266702613_n

Այս խորագրի վերջին նյութերը