Կարծիք

23.01.2021 10:21


Գեղամը չէր էլ պատկերացնում, որ նա այդքան ուժեղ մարդ է․ բնությունը քեզ տվել է անմարդկային ուժ արդարությունը վերականգնելու համար (տեսանյութ)

Գեղամը չէր էլ պատկերացնում, որ նա այդքան ուժեղ մարդ է․ բնությունը քեզ տվել է անմարդկային ուժ արդարությունը վերականգնելու համար (տեսանյութ)
Gegham Nazaryan-ը որդուն է կորցրել այս պատերազմում...
Գեղամը հայրենիք է կորցրել այս պատերազմում...
Գեղամը չէր էլ պատկերացնում, որ նա այդքան ուժեղ մարդ է... Այո, կասկած չունեմ, որ նա որդու մարմինը ամիսներ անց գտնելուց հետո նույնիսկ զարմանում էր, թե ինչպե՞ս իր սիրտը չի կանգնում, ավելին` ինչո՞ւ չի կանգնում։
Գեղամ ջան, չգիտեմ՝ ով և ինչ է քեզ ասում, բայց ես կասեմ հետևյալը՝ Դու օրինակելի ծնող ես... Ցավը, որով դու և շատ ու շատ այլ ընտանիքներ ապրում են, անասելի է, անհասկանալի և անընդունելի...
Բայց, բնությունը քեզ տվել է անմարդկային ուժ։ Ուժ արդարությունը վերականգնելու համար։ Ուժ նիկոլիզմի/թրքասիրության դեմ պայքարելու համար։ Եվ ի վերջո, ուժ` ապրելու համար։
Այսօր դիտեցի քո հարցազրույցը Satik Seyranyan-ի մոտ։ Հետդ ազդվել եմ, հետդ զայրացել ու հետդ ապրել...
Ասել եմ ու ասում եմ՝ այն մարդը ով կասի, որ մենք կամ մեր բանակը պարտվել են այս պատերազմում, կդառնա իմ թշնամին։ Ո՜չ, մենք չենք պարտվել, քո տղան չի պարտվել, պարտվել են նիկոլը ու իր գրպանի շները։
Մենք դեռ պարտք ունենք քո և մնացած բոլոր որդեկորույս ծնողների հանդեպ։ Մենք ձեզ ու ձեր որդիներին հաղթանակ ենք պարտք...
Հարգելի ընկերներ, Գեղամի հարցազրույցի հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում։ Անպայման դիտեք...
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը