Կարծիք

25.01.2021 17:15


Սա դեռ սկիզբն է. երբ Հայաստանի ղեկավարը կապիտուլյանտ է

Սա դեռ սկիզբն է. երբ Հայաստանի ղեկավարը կապիտուլյանտ է
Ըստ Mediaport-ի Վրաստանի Մառնեուլիի շրջանում ադրբեջանցիները գրոհել են հայկական բեռնատարների վրա...
40 հայ վարորդներ հայտնվել են անելանելիի վիճակում... Ադրբեջանցիները քարերով կոտրում են հայկական բեռնատարների ապակիները...
Երբ Հայաստանի վարչապետը կապիտուլյանտ ու Իլհամի կողմից "ոչնչություն" բնորոշումը ստացած մեկն է, ապա զարմանալ պետք չէ, թե հայաստանցիների նկատմամբ ինչպես են վարվում Վրաստանում բնակվող թուրքերը...
Սա դեռ սկիզբն է...
Ու այսքանից հետո թերուս տգետ Նիկոլը, ով չի կարող նույնիսկ երաշխավորել հարևան-բարեկամ Վրաստանի ճանապարհներից օգտվող հայաստանցի վարորդների անվտանգությունը (համապատասխան բանակցություններ վարելով Թբիլիսիի հետ), անվտանգության կեղծ խոստումներ է տալիս դեպի ՌԴ Ադրբեջանի տարածքով անցնող ենթակառուցվածքներից օգտվողներին...
Պատկերացնում եք Նախիջևանով և բուն Ադրբեջանով անցնող ՀՀ քաղաքացիների և հայկակական բեռների վիճակը...
Նիկոլական որոշ թրքասերներ բարբաջում էին համատեղ հայ-թուրքական համագործակցության մասին...
Դե՛, համագործակցեք...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը