Կարծիք

26.01.2021 15:20


«Պահանջում եմ ստորացնել Նավալնուն»

«Պահանջում եմ ստորացնել Նավալնուն»
Թավշյա անկարգություններն ու հեղաշրջումներն ունեն մի շարք ընդհանուր բաներ։ Այս մասին ես բազմիցս եմ խոսել։ Բայց բաց եմ թողել մի շատ կարևոր հանգամանք՝ ԿՐԹԱԿԱՆ ՑԵՆԶԸ...
Այո, որպես օրինաչափություն, արևմտյան այս տեխնոլոգիաները ազդում են շրիշակի մակարդակի կրթական ցենզ ունեցող մարդկանց վրա։ Եկեք հիշենք՝ «purk nikolin» կամ «требую ОПУСТИТЬ Навального»…
Այո, արևմտյան տեխնոլոգիաներով աշխատում են այս զանգվածին ներշնչել, որ իրենք կարող են՝ իրենց կրթական ցածր ցենզով երկիր ղեկավարել... Խաղում են նրանց ցավոտ տեղերի վրա ասելով մոգական բառեր՝ «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ», կամ «ՀԱՎԱՍԱՐՈւԹՅՈւՆ», առանց բացատրելու, որ «ՀԱՎԱՍԱՐՈւԹՅՈւՆ» կոնցեպտը մերժում է մի շատ ավելի կարևոր կոնցեպտ՝ «ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆԸ»։
Այո, Փաշինյանի իշխանության գալով մենք, 2018 թվականին, մեր հայրենիքում հիմնովին թաղեցինք «ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆԸ»։ Եվ եթե որոշ մարդիկ սպասում են, որ ԱՆԱՐԴԱՐ ԿԵՐՊՈՎ իշխանությունը զավթած ՀԱՎԱՍԱՐՈւԹՅԱՆ ՔԱՐՈԶԻՉՆԵՐՆ ու իրենց ջատագովները մի պահ կհասկանան թե ինչ է տեղի ունեցել, չարաչար սխալվում են։ ՀԱՎԱՍԱՐՈւԹՅԱՆ սկզբունքով է Լիլիթ Մակունցը նշանակվում ԱՄՆ դեսպան, իսկ Հովիկ Աղազարյանը՝ հաշվում կաթողիկոսներին ու մտավորականներին, ասելով որ դրանք ընդհանուր արժեքով «5000 ՀԱՏ» են, որն էլ մեծահոգաբար կրկնապատկում է...
Իհարկե դա ԱՐԴԱՐ ՉԷ, բայց ՀԱՎԱՍԱՐ Է։ Եվ այստեղ կորում է այն փաստը, որ Հայ ազգը աշխարհին հայտնի է և ներկայանում է ոչ թե փողոցում աղբ նետող, հայհոյող կանացով, այլ այն անհատներով, որոնց ՀԱՎԱՍԱՐՈւԹՅԱՆ սկզբունքով և ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆԸ ոչնչացնելով, մատների վրա «ՀԱՇՎՈւՄ Է» ոմն Հովիկ Աղազարյան։
Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը