Քաղաքական

29.01.2021 17:32


Նիկոլ Փաշինյանը բանակ չի գնացել, ի՞նչ մասնագետ, ձեռքը ավտոմատ տաս՝ կգցի ոտքին. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը բանակ չի գնացել, ի՞նչ մասնագետ, ձեռքը ավտոմատ տաս՝ կգցի ոտքին. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի ձեռքը ավտոմատ տաս՝ կգցի ոտքին։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորն ասուլիսի ընթացքում վերլուծեց իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, նշեց, որ իր մոտ տպավորություն է, թե որոշ գործիչներ հոգեխանգարման մեջ են ընկնում, երբ հայտնվում են տեսախցիկների առջև, քանի որ դարակազմիկ մտքեր են արտահայտում։

Պատգամավորը մեջբերեց իշխանական պատգամավորից մեկի միտքը, որն ասել էր թե՝ «եթե վարչապետի և նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանի միջև հակասություն կար, Տոնոյանը պետք է «Իմ քայլը» խմբակցությունում ներկայացներ ասելիքը». «Հլը սրանց վերաբերմունքը նայեք։ Արցախի պատերազմը լուծվում է խմբակցությունում։ Ծանր մարտերի մեջ, ըստ իրենց՝ մարտնչողների կարծիքը կարևոր չէր, Դավիթ Տոնոյանը պետք է գնար «Իմ քայլը» խմբակցություն։ Ինքը ո՞ւմ հետ էր պատերազմը քննարկելու՝ Արփի Դավոյանի՞, թե գոմիկի դեր խաղացած դերասանի, ո՞ւմ հետ պիտի քննարկեր պատերազմի հարցը»։

Գևորգ Պետրոսյանը մեկ օրինակ ներկայացրեց նույն պատգամավորից, որին անվանեց «մանդատակիր».

«Ասում էր՝ «Նիկոլ Փաշինյանը չլինելով ռազմական խոշորագույն մասնագետ, որոշումներ է կայացրել», այսինքն նա ռազմական մասնագետ է, բայց ոչ խոշորագույն։ Նիկոլ Փաշինյանը սկի բանակ չի գնացել, ի՞նչ մասնագետ։ Նիկոլ Փաշինյանի ձեռքը ավտոմատ տաս՝ կգցի ոտքին։ Վախենում են օբյեկտիվ բան խոսեն, որովհետև դրանից հետո կարող է ծեծ ուտեն։ Դրանից հետո քաղաքացուն՝ ազատ, արդար, անձայն հավաք անողին քաշում սպանում են, բա նիկոլ Փաշինյանին քննադատող թիմի անդամին ինչ օրը կգցենք»,-մեկնաբանում է ԲՀԿ պատգամավորը։

Գևորգ Պետրոսյանի խոսքով «մանդատակիրը» պատանդը ռազմագերիից չի տարբերում. «Ասում է՝ Ալիևը պատանդ է պահել, բայց դե կինոների մեջ տեսել եք, մեկ է մի օր պատանդներին վերադարձնում են։ Նրա անգրագիտությունը, ԱԺ պատգամավորը պատանդը ռազմագերիից չի տարբերում, իր համար Քրեական օրենսգիրքը մի մութ անտառ է։ Ասում է՝ դե կինոների մեջ տեսել եք, մի օր կբերեն, կհանձնեն։ Այ տղա, դու մի օր չերևայիր տնեցիքդ հացադուլ կհայտարարեին։ Լրագրողը հարցնում է՝ հիմա առաջնային խնդիրը մեր ո՞րն է, ասում է՝ արտահերթ ընտրությունները»։

Ըստ Պետրոսյանի՝ եթե վարչապետը ազնվաբար է պարտվել պատերազմը, նախ հրաժարական կներկայացներ ու պատվով միայնակ կգնար Եռաբլուր, ոչ թե շրջապատված տասնյակ անվտանգության աշխատակիցներով։

Անդրադառնալով երեկ Կառավարության բակում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում բերման ենթարկվեցին մի շարք քաղաքացիներ, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Նիկոլ Փաշինյան, դու մինչև իշխանության գալն ասում էիր՝ Կառավարության դռները բոլորի համար բաց են, ժողովուրդը կարող է ոտքով բացել։ Երեկ ժողովուրդն եկել էր առանց զենքի, խաղաղ, ուզում էին մտնել շենք, որովհետև քեզ ուրիշ տեղ այլևս չեն կարողանում բռնել, որ բացատրություն պահանջեին քեզնից այս իրավիճակի վերաբերյալ։ Ինչի՞ ես 10 շարք ոստիկան կանգնեցրել։ Ամոթ չունե՞ք դուք, որ Իսրայել Հակոբկոխյանի նման մարդուն բերման եք ենթարկում, թող գետին մտնեն այդ ոստիկաններն էլ։ Նիկոլ, Իսրայել Հակոբկոխյանը հայ ազգի պատիվը բարձր էր պահում, դու այն ժամանակ մոտավորապես ձեր բոստանում կաթի շիշը ձեռդ հավ էիր լարում։ Դու չե՞ս ամաչում աշխարհահռչակ մարդուն, որը մեր ազգի պատիվը բարձր է պահել, հանես ես 15 ոստիկանով Հակոբկոխյանին գետնում են ու զոռով մտցնում են ոստիկանական մեքենա»։

Պատգամավորի խոսքով՝ ՀՀ գործող Քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է նախատեսում ապօրինի ձերբակալման, կալանավորելու և ապօրինի քրեական գործ հարուցելու համար. «Հեսա կտեսնենք, թե այդ քրեական գործերը, որոնք սպասվում են, կտեսնենք՝ ինչքանով են օրինական։ Ինչքան փառավոր գեներալ կար մարդը գցեց բանտ, գոմիկներին տվեց ազատություն։ Դրանից էլ գոմիկներն ասում են՝ մենք ենք արել հեղափոխությունը»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը