Կարծիք

30.01.2021 08:58


Ակնհայտ խուլիգանական դրդումներով՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորվում հանրության նկատմամբ (տեսանյութ)

Ակնհայտ խուլիգանական դրդումներով՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորվում հանրության նկատմամբ (տեսանյութ)
Հայտարարություն,
Կառավարության թիվ 1 մասնաշենքի առջև, կարելի է ասել՝ օրը ցերեկով, բազմաթիվ վկաների, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, ուղիղ եթերում, շագանակագույն մուշտակով մի կին, որը ակնհայտորեն նիկոլ փաշին-ի կողմնակից էր դիրքավորվում, մի երիտասարդի հետ համագործակցաբար, հարձակվեց իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրող, «Երկիր»-ի թղթակից Լիա Սարգսյանի վրա:
Նշենք, որ լրագրող Լիա Սարգսյանը երեկ «Եռաբլուր» պանթեոնի մուտքի մոտ հարց էր ուղղել ՀՀ վարչապետի պարտականությունները կատարողին՝ ԱԺ-ում Շուշիի վերաբերյալ նրա արած տխրահռչակ հայտարարույթան վերաբերյալ: ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը, բավականին անհարգալից ու ագրեսիվ տոնով ասել էր, թե իր հայտարարության գրավոր մեջբերումը բերեն, որ պատասխանի:
Մեր գործընկերուհի Լիա Սարգսյանը, ինչպես ասվել էր՝ ԳՐԱՎՈՐ տարբերակով բերել էր նիկոլ փաշինի ասածի մեջբերումը, կից հարցադրմամբ:
Այսինքն, լրագրողն ըստ էության և փաստացի կատարում էր իր մասնագիտական պարտականությունը:
Եվ ահա այդ իրավիճակում լրագրողի վրա կատարվում է հարձակում, նշված կինը և նրան օգնող դիմակավորված մի երիտասարդ (տես նկարներում, նրանք նշված են՝ 1 և 2 համապատասխանաբար) խլում են փաշինի ասածի մեջբերմամբ թղթե պաստառը, սաստիկ ատելությամբ ծվեն-ծվեն են այն անում, դրանով չբավարարվելով, չնայած բազմաթիվ ոստիկանական համազգեստով անձանց ներկայությանը, ակնհայտորեն հրելու և հարվածելու նպատակով, նշված կինը վրա է քշում լրագրողի վրա: Այսինքն՝ բացի լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելուց, ակնհայտ խուլիգանական դրդումներով՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորվում հանրության նկատմամբ: Այսինքն, իմ համեստ կարծիքով, առնվազն կատարվել է քրեորեն պատժելի արարք, որը նախատեսված ՀՀ ՔՕ 164-րդ հոդվածի 1-ին մասով:
Մինչ այս պահը, որքան ինձ հայտնի է, նյութեր չեն նախապատրաստվել, քննություն չի սկսվել, տվյալ կինը ու նրա հետ համահարձակվող երիտասարդը ոստիկանություն չեն տարվել, չեն ձերբակալվել:
Ուստի հանդես եմ գալիս սույն հայտարարությամբ, արտահայտելով նշված փաստի հետ կապված քննություն սկսելու, գործ հարուցելու և լրագրողի վրա հարձակվողներին օրենքով նախատեսված ամենախիստ պատասխանատվության ենթարկելու պահանջ:
Միաժամանակ, տեղի ունեցածի ու այս հայտարարության վրա հրավիրում եմ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, Լրագրողների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ուշադրությունը՝ ակնկկալելով Ձեր մասնագիտական արձագանքը:
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը