Հարցազրույց

30.01.2021 11:49


Սառը ցնցուղ էր Նիկոլի համար. փողոցը ոտքի է կանգնում. Ռուբեն Հակոբյան

Սառը ցնցուղ էր Նիկոլի համար. փողոցը ոտքի է կանգնում. Ռուբեն Հակոբյան

Երեկվա հանրահավաքը սառը ցնցուղ էր Նիկոլ Փաշինյանի համար, և ես կոչ կանեմ բոլորին գնալ այդ հանրահավաքներին, պետք է մեծ ճնշում գործադրել, քանի որ ինքը սրբություն չունեցող անձնավորություն է, ինքը ոչինչ չի ճանաչում, ոչ պետություն, ոչինչ, նա միայն իր շահն է ճանաչում, իր փողը և իր անվտանգության խնդիրն է լուծում։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը։

Նրա խոսքով` մեծ ակնկալիք այս հանրահավաքներից ունենալ պետք չէ, բայց վստահ է, որ այն շարունակություն կունենա, օրերն էլ կտաքանան, և վերջապես փողոցը ոտքի կկանգնի:

«Չկա մի լուրջ կառույց, որն այսօր իր անվստահությունը չհայտնի Նիկոլ Փաշինյանին և չպահանջի նրա հրաժարականը։ Նիկոլն ասում է ես չեմ գնում, ձև գտեք ինձ հեռացնելու, ու այդ ձև կգտնվի, վստահ եմ: Ավելին, ասեմ կարող է նույնիսկ այս ամենը ֆորս մաժորով ավարտվի` ի վնաս իրեն»,- նշել է Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը