Կարծիք

30.01.2021 21:50


Ալիևն ու Պուտինը քննարկել են Աղդամում բացված ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի աշխատանքը

Ալիևն ու Պուտինը քննարկել են Աղդամում բացված ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի աշխատանքը

Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը շաբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Աղդամի շրջանում բացված ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի աշխատանքը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանցի ղեկավարի մամուլի ծառայությանը, Ալիևը շնորհավորել է ռուս գործընկերոջը Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացման կապակցությամբ: Ղեկավարներն ընդգծել են, որ դիտորդական կենտրոնը կծառայի կայուն խաղաղության ապահովմանը տարածաշրջանում:

«Պետությունների ղեկավարները նաև բավարարվածություն են հայտնել ռուս-ադրբեջանական հարաբերությունների՝ բոլոր ուղղություններով հաջող զարգացման առնչությամբ, ինչպես նաև վստահություն են հայտնել երկկողմ կապերի հետագա ամրապնդման համար»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրք զինծառայողները, որոնք Արցախյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման համար կաշխատեն ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնում, ժամանել են կենտրոնի տեղակայման տարածք։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը