Լրահոս

14.04.2009 17:27


Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ

Ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Զրուցակիցներրը բարձր են գնահատել հայ-իրանական բարեկամության պատգամավորական խմբի աշխատանքները՝ կարևորելով միջխորհրդարանական համագործակցության դերը երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ու զարգացման հարցում: Անդրադառնալով բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում քննարկվող ծրագրերին՝ Իրանի Մեջլիսի նախագահը նկատել է, որ դրանք իրատեսական են և իրագործելի: Ալի Լարիջանիի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է հայաստանյան իշխանությունների ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների մասին: Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի տարբեր խնդիրների վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը