Կարծիք

05.02.2021 13:22


Նիկոլի հեղափոխության թուրքական թեյավճարը

Նիկոլի հեղափոխության թուրքական թեյավճարը

Երբ ժամանակին հիմնավորում էինք, որ ազատագրված տարածքները պաշտպանում են Ստեփանակերտը, իսկ Ստեփանակերտը պաշտպանում է Երևանը, Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնի սրճարաններում ուրիշի հաշվին սուրճ խմող միջին վիճակագրական գեղցի–քաղքենին ու քոքված լիբերալ–«արևմտամետ»–«պացիֆիստը» մտավարժանքներ էին անում Արցախի տարածքները հանձնելու, գլխացավանքից վերջապես պրծնելու, լավ ապրելու թեմաներով։

Տարիներ շարունակ (հատկապես 1998–ի իշխանափոխությունից հետո) առաջադեմ մտածողության ապացույց էր համարվում Թուրքիային քիրվայաբար տարածաշրջան ու մեր տուն հրավիրելը։

Նիկոլն այս քարոզի թեզերը կյանքի կոչեց ու հիմա սպասում է թուրքական թեյավճարին՝ բաց կոմունիկացիաների և էժան լոլիկի տեսքով։ Դիմացը կրկին պատրաստ է բոնուս տալ՝ GPS–ով որոշվող պետական սահմանների խմբագրման օգնությամբ։

Դե հիմա վայելե՛ք «մուֆթա» սուրճը։ Թուրքական թակարդում, բնականաբար։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը