Կարծիք

05.02.2021 16:49


Ամբողջ կյանքը բանսարկության ու բամբասանքի միջոցով գումար շորթածների ընտանիքն ամեն գնով ցանկանում է սահմանափակել ԶԼՄ-ների հնարավորությունները

Ամբողջ կյանքը բանսարկության ու բամբասանքի միջոցով գումար շորթածների ընտանիքն ամեն գնով ցանկանում է սահմանափակել ԶԼՄ-ների հնարավորությունները
Ամբողջ կյանքը բանսարկության, ասեկոսեների ու բամբասանքի միջոցով գումար շորթածների ընտանիքն ամեն գնով ցանկանում է սահմանափակել ԶԼՄ-ների հնարավորությունները` հղում անելու սեփական անանուն աղբյուրին։ Հանրությունը վստահություն այլևս չունի պաշտոնական աղբյուրների նկատմամբ, որոնք 2․5 տարի մանիպուլացրել են, պարգևավճարներով բյուջեն դատարկել են, իսկ պատերազմի 44 օրերին լկտիաբար խաբել են՝ հավատացնելով, որ հաղթելու ենք։ Թրքահպատակ և ադրբեջանահպատակ Նիկոլն ու Աննան իրենց փրկությունը տեսնում են հանրությանը ոչ պաշտոնական անաչառ տեղեկատվությունից զրկելու մեջ։ Այս և սպասվելիք այլ ճնշումները խոսում են մի բանի մասին, որ իրեն Ալիև զգող Նիկոլն ու իրեն Մեհրիբանի տեղը դրած Աննան վախեցած են։ Պետության ներսում իշխանությունը բռնակալ է դառնում և սկսում է անհամաչափորեն սահմանափակել բոլոր այն իրավունքները, որոնք ժողովրդավարական պետություններում երաշխավորված են, երբ իշխանությունը պահելու այլ իրավաչափ և օրինաչափ եղանակ չկա։
Փոքրիկ ալիևն ու փոքրիկ մեհրիբանը մի բան հաշվի չեն առել ամեն ինչի մասին մակերեսային պատկերացումներ ունենալու պատճառով․ հաշվի չեն առել այն, որ բռնապետությունները հավերժ չեն երբեք, և բռնապետերի վերջը անողոք է լինում։
Աիդա Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը