Կարծիք

06.02.2021 08:35


Անցած տարի մեր երկրի բնական հավելաճը կազմել է ընդամենը 1 077 մարդ

Անցած տարի մեր երկրի բնական հավելաճը կազմել է ընդամենը 1 077 մարդ
Հրապարակվել են մեր երկրի բնակչության բնական շարժի 2020թ․ հիմնական ցուցանիշները:
Պաշտոնական տվյալներով 2018թ․ մահացել է 25 հազար 751 մարդ:
2019թ․ մահացել է 26 հազար 186 մարդ:
2020թ․ մահացել է 35 հազար 371 մարդ:
Սա այն պարագային, որ պատերազմի զոհերի վերջնական քանակ դեռևս չի հրապարակվել: Եվ այս պատճառով անցած տարի մեր երկրի բնական հավելաճը, պաշտոնական տվյալներով, կազմել է ընդամենը 1 077 մարդ (2018-ին 10 հազար 823 էր, իսկ 2019-ին՝ 9 հազար 855):
Աղբյուրը՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-դեկտեմբերին», ՀՀ Վիճակագրական կոմիտե (Արմստատ), էջ 16։
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը