Լրահոս

08.02.2021 10:51


Լոռու մարզում բախվել են Nissan-ն ու Toyota Rav-4-ը. կան վիրավորներ

Լոռու մարզում բախվել են Nissan-ն ու Toyota Rav-4-ը. կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ փետրվարի 4-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ժամը 15:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տերյան փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 28-ամյա Վահան Գ.-ի վարած Nissan մակնիշի և 24-ամյա Լևոն Մ.-ի վարած Toyota Rav-4 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Լևոն Մ.-ն և նրա ուղևոր, Վանաձորի բնակիչ, 47-ամյա Դավիթ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը