Լրահոս

08.02.2021 11:55


Արարատի մարզում 32-ամյա վարորդը Hyundai Sonata ավտոմեքենայով, կիսակողաշրջված վիճակում, հայտնվել է դաշտում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Արարատի մարզում 32-ամյա վարորդը Hyundai Sonata ավտոմեքենայով, կիսակողաշրջված վիճակում, հայտնվել է դաշտում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում 32-ամյա Անդրանիկ Հարությունյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 47 կմ-ին՝ Ավշար գյուղի կամրջի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և, կիսակողաշրջված վիճակում, հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել մեքենայից և տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը